Artsakhpress

Տնտեսական

Ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են

ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի պատճառով այս ամառ ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են՝ ցույց են տալիս գերմանական Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Ifo) տվյալները:

Ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են

Ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ifo-ն գրեթե 1200 փորձագետների շրջանում եւ ավելի քան 110 երկրներում եռամսյակային հարցում է անցկացրել: Նրանց պատասխանները ցույց են տվել, որ երրորդ եռամսյակում վատթարացել են ինչպես ընթացիկ պայմանները, այնպես էլ տնտեսական սպասելիքները, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  հաղորդում է Reuters-ը:
«Փորձագետները համաշխարհային տնտեսության աճի առավել ցածր տեմպեր են ակնկալում: Հարցվածները նաեւ ակնկալում են անձնական սպառման կրճատում, առավել ցածր ներդրումային ակտիվություն եւ կարճաժամկետ ու երկարաժամկետ տոկոսադրույքների նվազեցում»,- ասել է Ifo-ի նախագահ Քլեմենս Ֆյուստը՝ հավելելով, որ առեւտրային ակնկալիքներն ամենացածրն են եղել անցած տարի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտի սկզբից: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -64-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search