Artsakhpress

Մշակույթ

Դաշուշենը հավակնում է դառնալ զբոսաշրջային կենտրոն. համայնքի ղեկավար

Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքը հավակնում է դառնալ զբոսաշրջային վայր ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ օտարերկրացիների համար:

Դաշուշենը հավակնում է դառնալ զբոսաշրջային կենտրոն. համայնքի ղեկավար

Դաշուշենը հավակնում է դառնալ զբոսաշրջային կենտրոն. համայնքի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դաշուշեն համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանը:
Նրա խոսքով՝ համայնքում տեղադրված 50 մետր բարձրությամբ լուսատու խաչը տեսնելու համար շատերն են այցելում համայնք:
 
«Վերջին տարիներին նկատելի է այցելուների զգալի աճ, ինչը ողջունելի է: Հովանավորչական միջոցներով վերջերս վերանորոգվել է գյուղի եկեղեցին, որը ևս հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մոտ: Չնայած գյուղը փոքր է և ունի 137 բնակիչ, սակայն արտահոսք գրեթե չկա: Դաշուշենը հարակից է Ստեփանակերտին, հենց այդ պատճառով էլ մարդիկ մշտապես բնակվում են գյուղում»,- ավելացրել է Ռ. Ասլանյանը:
 
Համայնքի ղեկավարը նշել է, որ գյուղում առկա է շուրջ 33 տնտեսություն: Մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և բանջարանաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Վերջին տարիներին բնակիչներն ակտիվորեն զբաղվում են ջերմոցային մշակաբույսերի աճեցմամբ, որը, ըստ Ռ. Ասլանյանի, հնարավորություն է տալիս ոչ միայն սպառելու իրենց իսկ  արտադրանքը, այլև գյուղմթերքը վաճառելու շուկայում:
«Առաջիկա 2 տարվա ընթացքում նախատեսվում է համայնքում կառուցել 10 ջերմոց: Այստեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ են, առկա է շուրջօրյա ջրամատակարարում, որոնք կարևոր նախապայմաններ են բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվելու համար: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին արդյունքները տեսանելի կլինեն»,- ավելացրել է համայնքի ղեկավարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search