Artsakhpress

Մշակույթ

Արցախում տեղի կունենա հայագիտական միջազգային գիտաժողով

Օգոստոսի 26-ին և 27-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով:

Արցախում տեղի կունենա հայագիտական միջազգային գիտաժողով

Արցախում տեղի կունենա հայագիտական միջազգային գիտաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը:
Նրա խոսքով՝ միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանի և Արցախի Հանրապետություններից, այլև եվրոպական մի շարք երկրներից:
«Գիտաժողովը նախաձեռնել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը: Գիտաժողովի կազմակերպմանն աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը և ԱՀ արտաքին գործերի նախարարությունը: Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին` ժամը 10:30-ին»,- նշել է Ա. Թորոսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search