Artsakhpress

Մշակույթ

Քարին տակի քարանձավում հայտնաբերվել են մարդու և կենդանու ոսկորներ. պեղումները շարունակվում են

Քարին տակի քարանձավում այս տարի պեղումները մեկնարկել էին հուլիսի 26-ին: Դրանք շարունակվելու են մինչև օգոստոսի 14-ը:

Քարին տակի քարանձավում հայտնաբերվել են մարդու և կենդանու ոսկորներ. պեղումները շարունակվում են

Քարին տակի քարանձավում հայտնաբերվել են մարդու և կենդանու ոսկորներ. պեղումները շարունակվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քարին տակի հնագիտական արշավախմբի ղեկավար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Լևոն Եպիսկոպոսյանն ասել է, որ ակտիվ համագործակցության շնորհիվ կարողանում են վերականգնել տարածքի կենդանաբանական, բուսաբանական պատմությունը, որին կավելացնեն նաև մարդաբանականը:
«Անցած տարի կատարած հետազոտության արդյունքները արդեն ընդհանրացվել են, և մոտ 3-4 շաբաթ առաջ գիտական հանդեսում լույս է տեսել մեր հոդվածը, որտեղ ամփոփվել են նախորդ տարիների կատարած պեղումների արդյունքները: Նույնը կատարելու ենք նաև այս տարի: Իր ծավալով և բազմազանությամբ նյութը մեծ է, և փորձելու ենք այն միջազգայնացնել»,- նշել է Լ. Եպիսկոպոսյանը:
Նրա խոսքով՝ 2011 թ.-ին հայտնաբերված քարանձավում կանոնավոր պեղումները մեկնարկել են 2016 թ.-ին: Մինչ այդ ևս երկու տարի իրականացվել են հետախուզական աշխատանքներ:
Իր խոսքում Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրադինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր, հնագիտական արշավախմբի անդամ Արա Ավագյանն ասել է, որ քանի որ գործ ունեն երկրաբանական միջավայրի հետ, այստեղ բազում խնդիրներ կան` կառուցվածքային երկրաբանության, շերտագրության և ծագումնաբանության հետ կապված:
«Մեր առաքելությունն է այդ խնդիրներին տալ լուծում: Արդեն երկրորդ տարին է, աշխատում ենք այդ ուղղությամբ: Այս տարի բավականին հետաքրքիր աշխատանքներ կատարեցինք` կապված քարանձավի ծագումնաբանական խնդրի հետ: Մենք արդեն պատկերացում ունենք, թե ինչ էվոլյուցիա է ապրել քարանձավը և ինչ ապարներով է ձևավորվել: Քարանձավը ձևավորվել է վերին յուրայի կրաքարերի մեջ, որը կոնտակտի մեջ է եղել միջին յուրայի հետ: Դրանք հրաբխային լավաներ են, որոնք հերթափոխվում են ավազաքարերի հետ: Հրաբուխն ունի կաստային ծագում, որը զարգացել է տեկտոնական պայմանների էվոլյուցիայի ընթացքում առաջած ճեղքի ուղղությամբ:
Ժամանակագրական առումով ենթադրվում է, որ մոտ 8-10 միլիոն տարի առաջ է եղել քարանձավի ձևավորման սկիզբը: Սա բացառիկ հնարավորություն է տարածաշրջանում բնական միջավայրի զարգացման էվոլյուցիայի մասին ունենալու գաղափար և պատկերացում կազմելու, թե ժամանակի ընթացքում ինչպես է զարգացել շրջակա միջավայրը: Մենք դեռ երկար կաշխատենք, քանի որ գործում ենք մի քանի ուղղություններով»,- ավելացրել է Ա. Ավագյանը:
Իսկ Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրություն բաժնի մագիստարտուրա համակարգի առաջին կուրսի ուսանող Նարեկ Ասպատուրյանն էլ ասել է, որ սկզբնական շրջանում փորձնական փորել են մեկ հոր՝ հասկանալու, թե ինչ նյութեր են առկա:
 
«Բավականին հարուստ էր մեկ հորը, և մենք որոշեցինք շարունակել պեղումները: Քանի որ հորը փորելու համար մեզնից պահանջվեց որոշակի ժամանակ, մենք որոշեցինք հորը լայնացնել դեպի պատը: Այստեղ նյութը բավականին հարուստ է, հիմնականում մենք գտել ենք մանր եղջերավոր կենդանիների, մասնավորապես` այծի և ոչխարի ատամներ, ծնոտ և ոսկորներ: Անցած տարիներին հայտնաբերվել են նաև մարդու ոսկորներ: Այս տարի ևս գտնվել է մարդու ոսկոր, սակայն վերջնականապես համոզվելու համար անհրաժեշտ է ԴՆԹ անալիզ անցկացնել»,- նշել է Ն. Ասպատուրյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search