Artsakhpress

Մշակույթ

Օգոստոսի 12-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Օգոստոսի 12-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Օգոստոսի 12-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյսօր երիտասարդության միջազգային օրն է: ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնն առաջին անգամ նշվել է 2000 թ.-ի օգոստոսի 12-ին: Օրվան նվիրված` Արցախում կկազմակերպվեն տոնական մի շարք միջոցառումներ:
Ժամը 8:00-ին կկազմակերպվի քայլարշավ դեպի Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի Մեծ նան սրբավայր: Այնտեղ կիրականացվի տարածքի մաքրում և ներկաների համար կկազմակերպվի հյուրասիրություն:
Ժամը 8:00-ին կկազմակերպվի քայլարշավ դեպի Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի հին եկեղեցի:
Ժամը 10:00-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքից կկազմակերպվի երիտասարդական արշավ դեպի «Սառույցի աղբյուր» տեղամաս:
Ժամը 11:00-ին Ճարտար քաղաքի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում տեղի կունենա տոնական միջոցառում:
Ժամը 16:00-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կկազմակերպվի ինտելեկտուալ խաղ:
Ժամը 17:00-ին Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա համերգ:
Ժամը 19:00-ին Մարտակերտի շրջվարչակազմի հրապարակում կկազմակերպվի բացօթյա համերգ:
Ժամը 19:00-ին Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի «Մուղդուսին յալ» տեղամասում կկազմակերպվեն ազգային-ավանդական խաղեր` ազգային երգ ու պարի ուղեկցությամբ:
 
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search