Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ երկրները քննարկել են ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման վերաբերյալ առկա առաջարկները

Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է ԵԱՏՄ ներմուծման մաքստուրքերի գումարի բաշխման հարցը, կողմերը մոտեցրել են իրենց դիրքորոշումները. 10 օրվա ընթացքում առկա առաջարկները կքննարկվեն ազգային մակարդակով:

ԵԱՏՄ երկրները քննարկել են ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման վերաբերյալ առկա առաջարկները

ԵԱՏՄ երկրները քննարկել են ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման վերաբերյալ առկա առաջարկները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հայտնում է Tert.am-ը:
«Մենք ևս մեկ անգամ քննարկել ենք այս թեման, կարծում ենք, որ մոտեցրել ենք դիրքորոշումները: Դադար ենք վերցրել ևս 10 օրով, որպեսզի ազգային մակարդակով մշակենք առաջարկները, որոնք ի հայտ են եկել քննարկման ընթացքում»,- ասել է Սիլուանովը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհություն էր հայտնել ԵԱՏՄ տարածքում ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման մեթոդից, քանի որ այն շահավետ չէ բելառուսական կողմի համար: Նա առաջարկել էր երեք տարին մեկ վերանայել միության անդամ երկրների բյուջեների միջև մաքսատուրքերի գումարների բաշխման չափորոշիչները:
Ներկայիս չափորոշիչները գործում են մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը և սահմանում են հետևյալ համամասնությունները. Հայաստան՝ 1.22 տոկոս, Բելառուս՝ 4.56 տոկոս, Ղազախստան՝ 7.055 տոկոս, Ղրղզստան՝ 1.9 տոկոս, Ռուսաստան՝ 85.265 տոկոս:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search