Artsakhpress

Տնտեսական

ԵՏՄ-ում ապրանքները պետք է լինեն ամենաբարձր որակի. Մեդվեդեւ

ԵՏՄ-ում արտադրվող եւ արտահանվող ապրանքների որակի ստանդարտները պետք ամենաբարձրը լինեն, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

ԵՏՄ-ում ապրանքները պետք է լինեն ամենաբարձր որակի. Մեդվեդեւ

ԵՏՄ-ում ապրանքները պետք է լինեն ամենաբարձր որակի. Մեդվեդեւ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա կարծիքով՝ հիմա շատ վեճեր կան այն մասին, թե այդ նորմերն ինչպիսին պետք է լինեն եւ արդյոք ավելցուկային չեն լինի:
«Բայց ցանկացած դեպքում մենք հասկանում ենք, որ եթե ստեղծել ենք այս ինտեգրացիոն միավորումը, ապա դա պետք է անել որակի ամենաբարձր մակարդակով»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա:
Մեդվեդեւը նաեւ խոսել է միավորման մեջ տեխկանոնակարգերի կատարելագործման աշխատանքներն ուժեղացնելու պայմանավորվածության մասին:
Ուրբաթ ղրղզական Չոլպոն-Ատայում Իսիկ Կուլ լճի ափին ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Բացի Ռուսաստանի վարչապետից, գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները:
Մեդվեդեւն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպմանը կողմերը կքննարկեն մաքսատուրքերի տեղաբաշխման, ընդհանուր ֆինանասական շուկայի, ԵՏՄ ալկոհոլային շուկայի կարգավորման հարցերը, ինչպես նաեւ թվային օրակարգը:
Նա նաեւ հայտարարել է Սերբիայի եւ Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման ընթացակարգերն արագացնելու անհրաժեշտության մասին: Սա, նրա խոսքով, ԵՏՄ երկրների տնտեսություններին լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search