Artsakhpress

Սպորտ

Տիգրան Սարգսյանի խորհրդանշական հարվածով է մեկնարկել Բիլիարդի աշխարհի առաջնությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանում Բիլիարդի աշխարհի առաջնության բացմանը կատարել է մեկնարկի վճռորոշ հարվածը:

Տիգրան Սարգսյանի խորհրդանշական հարվածով է մեկնարկել Բիլիարդի աշխարհի առաջնությունը

Տիգրան Սարգսյանի խորհրդանշական հարվածով է մեկնարկել Բիլիարդի աշխարհի առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ սրահը բացականչություններով ու ծափահարություններով է արձագանքել նրա շատ հաջող հարվածին: Տեսանյութը մեծ տարածում է գտնում համացանցում՝ հիացական մեկնաբանություններով:
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 8-ին և նվիրված է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման 5-ամյակին:
Չոլպոն-Աթայում կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա են նաև Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի փոխվարչապետ Ալիխան Սմայիլովը, Պիրամիդայի (ռուսական բիլիարդ) միջազգային կոնֆեդերացիայի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Պավել Զավալնին:
Մրցումները կանցկացվեն օգոստոսի 8-13-ը, կմրցեն 80 մարզիկներ աշխարհի 20 երկրից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:
Video Player


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search