Artsakhpress

Հարցազրույց

Արտակ Բեգլարյան. «Արցախի խնդիրները բնորոշ են բոլոր չճանաչուած պետութիւններին, եւ սա միջազգային իրաւապաշտպան հանրութեան գլխաւոր խնդիրն է». «Ասպարեզ»

«Ասպարեզ»-ը հարցազրույց է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարեանի հետ:

Արտակ Բեգլարյան. «Արցախի խնդիրները բնորոշ են բոլոր չճանաչուած պետութիւններին, եւ սա միջազգային իրաւապաշտպան հանրութեան գլխաւոր խնդիրն է». «Ասպարեզ»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
« ԱՄՆ մի շարք նահանգների խորհրդարաններ ընդունել են Արցախի անկախութիւնն ու ժողորդի ինքնորոշման իրաւունքը ճանաչող բանաձեւեր: Արդեօ՞ք այս հանգամանքը դիւրացնում է համագործակցութիւնը Արցախի եւ նահանգների միջեւ, եւ որքանո՞վ է այս իրողութիւնը կիրառւում հոգուտ Արցախի:
 
- Մի շարք նահանգների կողմից ընդունուած բանաձեւերը իրաւական առումով ոչինչ չեն նշանակում, քանի որ նահանգներն ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն իրականացնելու լիազօրութիւն չունեն, յատկապէս՝ քաղաքական, դիւանագիտական յարաբերութիւնների տեսանկիւնից: Սակայն միւս կողմից՝ բարոյական, տեղեկատուական առումով շատ կարեւոր հիմք եւ կռուան են մեզ համար, ասելու, որ օրինակ Կալիֆորնիան ճանաչել է Արցախի հանրապետութեան անկախութիւնն ու աջակցութիւն է յայտնել մեր պայքարին: Միաժամանակ, Կալիֆորնիայում տարբեր քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակների հետ շփուելիս, այս փաստը կարեւոր է ներկայացնելու համար: Այդ հանգամանքն արդէն օգտագործւում է մեր կողմից, եւ որոշակի դրական արդիւնքներ կան: Արցախի արտգործնախարարութիւնը, Սփիւռքի կառոյցներն էլ աշխատում են, որ բանաձեւերը, յայտարարութիւնները որոշ չափով գործնական դաշտ բերենք: Այդ նպատակով, իմ այցի շրջանակներում փորձել եմ աշխատել՝ առաւելագոյնս կիրառական դարձնելու յարաբերութիւնները:
 
- Արցախի Հանրապետութեան բնակիչները մարդու իրաւունքների խախտման ի՞նչ դէպքերի են առնչւում արտասահմանում:
 
- Այդ առումով շատ խնդիրներ կան: Կրթութեան, առողջութեան պահպանման հետ կապուած խնդիրների մի մասն առաջանում է մուտքի արտօնագրերի պատճառով, քանի որ դեսպանատներում խնդիրներ են առաջանում Արցախի բնակիչների համար, ինչը սակայն դժուար է ապացուցել, քանի որ դիւանագիտական ներկայացուցչութիւնները չեն յայտնում, թէ ինչով է պայմանաւորուած արտօնագրի տրամադրման մերժումը: Արցախի բնակիչը ցանկանում է գնալ արտասահման բուժման՝ խնդիր է առաջանում, ընդունւում է համալսարան՝ չի ստանում մուտքի արտօնագիր: Կրթութեան իրաւունքի կոնկրետ խախտում է այն, որ բազմաթիւ համալսարաններ չեն ընդունում Արցախի համալսարանի տուած գնահատականները, դիպլոմները (վկայականները-Խմբ.) չեն ճանաչւում: Ազատ տեղաշարժի եւ հաղորդակցութեան իրաւունքի խախտման ամենայայտնի դէպքը օդանաւակայանի հետ է կապուած. այն չի գործում պայմանաւորուած ոչ այնքան Արցախի իրաւական կարգավիճակով, որքան՝ Ադրբեջանի մեկուսացման քաղաքականութեամբ, եւ սա ուղղակիօրէն ոտնահարում է հազարաւոր մարդկանց՝ ե՛ւ արցախցիների, ե՛ւ արտասահմանցիների հաղորդակցութեան եւ ազատ տեղաշարժի իրաւունքը: Խնդիրներից մէկն էլ կապուած է օտար ներդրողների հետ, որոնք ենթարկւում են Ադրբեջանի կողմից քաղաքական, դիւանագիտական, տեղեկատուական ճնշումների: Արդիւնքում, այդ ներդրողներից ոմանք չեն դիմանում եւ հեռանում են:
- Ձեր կողմից նշուած խնդիրների լուծման ուղղութեամբ ի՞նչ քայլեր էք ձեռնարկում:
- Արցախի խնդիրները բնորոշ են բոլոր չճանաչուած պետութիւններին, եւ սա միջազգային իրաւապաշտպան հանրութեան գլխաւոր խնդիրն է: Վերջին տարիներին միտում կայ, որ միջազգային կառոյցները բանաձեւեր են ընդունում առ այն, որ մարդու իրաւունքներն համընդհանուր են, եւ մարդ չպէտք է զրկուած լինի պաշտպանութիւնից՝ անկախ երկրի եւ տարածքի կարգավիճակից: Ընդ որում, դա նշուած է նաեւ 1949ի մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ յօդուածում, սակայն, ցաւօք, 70 տարուայ ընթացքում միջազգային հանրութեանը չի յաջողուել այս խնդիրը լուծել, որովհետեւ առաջնահերթութիւն չէ: Սակայն քանի որ մեր համար կարեւոր է՝ պէտք է բարձրաձայնենք, պահանջենք, թէեւ մինչ այժմ հիմնականում բախուել ենք պատին:
 - Այդուհանդերձ, դրական կարելի է համարել փաստը, որ միջազգային իրաւապաշտպան որոշ կառոյցներ անդրադարձել են Արցախի ՄԻՊ գրասենեակի՝ ապրիլեան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումների մասին զեկոյցին:
- Արցախի Մարդու իրաւունքների երկրորդ պաշտպանը հրապարակել էր ծաւալուն ու համապարփակ զեկոյց՝ ապրիլեան պատերազմի ժամանակ մարդու իրաւունքների կոպիտ ու զանգուածային խախտումների վերաբերեալ: Այնտեղ բազմաթիւ փաստեր կան, եւ այդ զեկոյցը ներկայացուել է տարբեր իրաւապաշտպան կառոյցների, նաեւ՝ Եւրոպական խորհրդարանում: Իրաւապաշտպան որոշ կառոյցներ, այդ թւում՝ «Ֆրիդը՛մ Հաուզը», «միջազգային ճգնաժամային խումբը» եւ մի քանի այլ կազմակերպութիւններ յղում են կատարել զեկոյցին: Սակայն կարեւոր է, որ իրենք հետեւողական լինեն, ոչ թէ մէկ անգամ անդրադառնան՝ այլ հետեւեն, թէ Ադրբեջանը ինչպէս է վերաբերում արցախցիների հետ, քանի որ կայ հայատեացութեան քաղաքականութիւն, որը բաւական լուրջ հիմք է ստեղծում կասկածելու, որ ապագայում Ադրբեջանի գործողութիւնները կրկնուեն: Շատ կարեւոր է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի դերը Արցախի տարբեր խնդիրների լուծման հարցում: Հայաստանեան իմ գործընկերն ակտիւօրէն Արցախի մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցը բարձրացնում է տարբեր միջազգային ատեաններում»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search