Artsakhpress

Քաղաքական

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ռայդ քաղաքի քաղաքապետ Ջերոմ Լաքսալին

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ռայդ քաղաքի քաղաքապետ Ջերոմ Լաքսալին

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ռայդ քաղաքի քաղաքապետ Ջերոմ Լաքսալին

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ռայդ քաղաքի քաղաքապետ Ջերոմ Լաքսալին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի պատվիրակության՝ Ավստրալիա աշխատանքային այցի նախօրեին Ռայդի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը։ Արտաքին գործերի նախարարի գնահատմամբ, նման բանաձևի ընդունումը հերթական վկայությունն է Արցախի ժողովրդի ազատ և խաղաղ զարգացման ձգտմանն աջակցելու հարցում Ռայդի քաղաքային իշխանությունների սկզբունքային դիրքորոշման, ինչն արտահայտվել է դեռևս 2018 թ. մայիսի 22-ին Արցախի ժողովրդի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ բանաձև ընդունելու միջոցով։
Անդրադառնալով ԱՀ միջազգային կապերին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և օտարերկրյա քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումն ու զարգացումը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է, ինչը թույլ է տալիս Արցախի համայնքներին ու շրջաններին ներգրավված լինել միջազգային գործընթացներին՝ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ու մարդու իրավունքների խթանման նպատակով:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը կարևորվում է նաև Արցախը մեկուսացնելու, նրա բնակիչներին միջազգային համագործակցության առավելությունից զրկելու՝ Ադրբեջանի չդադարող փորձերի ֆոնին:
Իր հերթին Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալը վերահաստատել է Ռայդի իշխանությունների հավատարմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու ձգտմանն աջակցելու հարցում:
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը Ջերոմ Լաքսալին է հանձնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհակալագիրը, որում քաղաքապետն իր երախտագիտությունն է հայտնել բանաձևի ընդունման կապակցությամբ և հրավիրել Ջերոմ Լաքսալին՝ այցելել Ստեփանակերտ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ռայդի քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը, Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search