Artsakhpress

Մշակույթ

ՀՀ նախագահը կոչ է արել անտարբեր չլինել Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ:

ՀՀ նախագահը կոչ է արել անտարբեր չլինել Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ

ՀՀ նախագահը կոչ է արել անտարբեր չլինել Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումից հետո Հանրապետության նախագահն ու Սրբազանը այցելել են Փարիզի մերձակա արվարձան Սևրում գտնվող Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարան և մշակութային կենտրոն։
Մեծ Փարիզի «Ոսկե եռանկյունու» ճիշտ կենտրոնում գտնվող վարժարանի շենքը, որը համարվում է Սփյուռքի պատմության ամենախորհրդանշական հաստատություններից մեկը, Մխիթարյանների սեփականությունն է: Վարժարանը հիմնվել է 1834թ. Լուի-Ֆիլիպ թագավորի հրամանով, ներկայիս շենքում սկսել է գործել 1928 թվականից և կրթել է հայ պատանիների ու երիտասարդների բազմաթիվ սերունդների: Վերջին տարիներին այն կանգնած է բազմաթիվ դժվարությունների առջև: Մխիթարյան միաբանությունը բավարար միջոցներ չունի վերանորոգելու և որպես մշակութային ու կրթական օջախ ծառայեցնելու ոչ բարվոք վիճակում գտնվող շենքը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ այն ազգային հարստություն է, փորձ է արվում գտնել ճիշտ լուծումներ։
Նախագահ Սարգսյանը շրջել է վարժարանի և մշակութային կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին: «Այսօր ինձ բախտ է վիճակվել գտնվել մեր ժողովրդի արժեքներից մեկի սրտում,-նշել է նա։- Ուզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին` երբ գալիս եք Ֆրանսիա, Փարիզում կա մի գեղեցիկ վայր` այս մանկավարժական կենտրոնը, որը երկու հարյուր տարուց ավելի ծառայել և շարունակում է ծառայել հայ ժողովրդին»։ Արմեն Սարգսյանն ասել է, որ որպես հայ մարդ, իր համար մեծ պատիվ է այդ վայրում գտնվելը: «Ցանկացած հայ մարդու համար է մեծ պատիվ այստեղ գտնվել, գալ իր սեփական պատմությանը, դրա ակունքներին ու արժեքներին ծանոթանալու,-ասել է նախագահը։- Այս պալատի սենյակներից մեկում Դիդրոն է մահացել։ Ֆրանսիայի կայսեր քարտեզագիտության ղեկավարի տունն է եղել։ Սա ֆրանսիական և, միաժամանակ, նաև հայկական պատմությունն է։ Առիթ է նորից շնորհակալություն հայտնել Մխիթարյան միաբանությանը, որ այս մեծ արժեքը պահել և պահպանել է ողջ ժողովրդի համար»։
Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը պատմական է համարել Հայաստանի նախագահի այցելությունը վարժարան: «Ինձ համար մեծ երջանկություն էր հանդիպել նախագահի հետ և հյուրընկալել վարժարանում: Ամեն օր չէ, որ Հայաստանի նախագահն այցելում է վարժարան: Պարոն նախագահն իմաստուն և հեղինակավոր անձ է, և նրա նախագահությունը համարում եմ մեր հայրենիքի, հայոց աշխարհի համար Աստծո պարգև»,-ասել է նա:
Արքեպիսկոպոսը տեղեկացրել է, որ Մխիթարյաններին պատկանող բոլոր հաստատություններում սկսել են վերանորոգման գործընթաց: «Հիմնական կարգն այն է, որ պատմական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը բացարձակապես վաճառքի առարկա չեն, -ասել է նա: - Հետևաբար, այս կալվածքը՝ 13 500 մետր քառակուսի տարածությամբ, ամբողջությամբ մնում է որպես Միաբանության կալվածք»: Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն ասել է, որ մտածում են շենքի պատմությանն արժանի հայագիտական մեծ կենտրոն ստեղծել, որը կունենա իր գիտահետազոտական մասը, հանդիսությունների բաժինը և հետազոտողների համար հյուրընկալ վայր կդառնա: Իսկ շենքի հետևի հատվածում, ըստ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի, մտադրություն կա կառուցել շահութաբեր մի վայր: «Եթե առաջիկա 8 ամիսների ընթացքում որևէ կազմակերպություն, հայկական հաստատություն, անհատ երևան գա և առաջարկի լավագույն պայմանները, քան եղել են, անկասկած, դուռը բաց է, և անմիջապես սեղան կնստենք բանակցելու համար՝ քննարկելու պայմաններն ու հասնելու եզրակացության»,- ասել է նա:
Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանն ասել է, որ հինավուրց այս վարժարանն ունի հարուստ պատմություն և Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից է։ «Այն հայության տունն է, Հայաստանի մի փոքրիկ կտորը, որը հարուստ է պատմական ու մշակութային արժեքներով»,-ընդգծել է նա։
Անդրադառնալով շենքի շուրջ ստեղծված իրավիճակին` նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր մի հանգրվանի ենք, երբ պետք է որոշումներ ընդունենք։ Մխիթար աբբահայրը ոչ միայն հոգևոր առաջնորդ, փիլիսոփա, գրականագետ էր: Նա փայլուն գործարար մարդ էր։ Նրա տեսլականն էր, որ ստեղծվեց Մխիթարյան միաբանությունը, որը հսկայական հարստություն ուներ և ունի աշխարհով մեկ: Ժամանակն է, որ մենք՝ որպես հայություն, գանք, կանգնենք միաբանության կողքին, որպեսզի մշակութային, կրթական, նյութական այդ հարստությունը պահպանվի և պաշտպանվի։ Իմ այցի նպատակներից մեկը սա է՝ ցույց տալ, որ մենք անտարբեր չենք։ Անտարբեր չենք որպես հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ իմ դեպքում՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ուրախ եմ, որ մեր զրույցի ընթացքում սրբազանը նույնպես համոզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անտարբեր չէ, այլև պատրաստ է աջակցել ճիշտ լուծումներ գտնելու, լուծումներ, որոնք կաջակցեն միաբանությանը, որպեսզի նրա առջև կանգնած դժվարագույն ֆինանսական և տնտեսական խնդիրները լուծվեն, կաջակցեն, որ կենտրոնը շարունակի ծառայել ոչ միայն միաբանությանը, այլև ողջ հայ ժողովրդին։
Ութ-ինն ամիս դռները բաց են, որ ցանկացած հայ, հայկական կազմակերպություն իր առաջարկը բերի, թե ինչպես կարելի է այս պատմական կառույցը վերականգնել, նորից ծառայեցնել հայրենիքին՝ ավելի բարձր մակարդակով։ Դժվար խնդիր է, բայց` լուծելի։ Կարծում եմ՝ այսօրվանից սկսած մեր բոլոր հայրենակիցները պետք է փորձեն իրենց ներդրումը բերել»։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search