Artsakhpress

Հասարակական

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցներն ու հյուրերն ապահովված կլինեն մնալու տեղերով. Իշխան Զաքարյան

Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նպատակով Արցախի հյուրանոցներն ամբողջությամբ զբաղեցված են:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցներն ու հյուրերն ապահովված կլինեն մնալու տեղերով. Իշխան Զաքարյան

Համահայկական 7-րդ ամառային խաղերի  մասնակիցներն    ու    հյուրերն   ապահովված  կլինեն  մնալու  տեղերով.   Իշխան  Զաքարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ասել  է   Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը՝  նշելով, որ  հանրապետությունում   զբաղեցված  է նաև  նախօրոք     պլանավորած   1000  հյուրատները:
Նրա  խոսքով՝ այժմ  աշխատանքներ  են   իրականացվում  2000-2500  անձանց  տեղավորման  հարցի  լուծման   ուղղությամբ: 
«Հյուրերի  տեղավորման   հարցի  լուծման  համար  հանրակրթական  մի  քանի  դպրոցների  տարածքներ, որտեղ  կան  սանհանգույցներ, լողանալու  հարմարություններ՝  ևս  կօգտագործվեն:   Հյուրերի  մի  մասը  կտեղավորվի նաև Արցախի    մի  շարք համայնքներում:  Այժմ  դժվարություններ  կան  խաղերի  ստեղծագործական  խմբի  և    բացման   արարողության  մասնակիցների,   ինչպես  նաև  կամավորների  տեղավորման   մասով: Վստահ  եմ, որ այդ  հարցի  լուծման  համար  ևս    տարբերակներ կգտնվեն: Կօգտագործենք  նաև հանրակացարանային  շենքեր,  ճամբարային  տարածքներ,  կունենանք  հյուրընկալ  տներ  և այլն: Խաղերին   մասնակից  շուրջ    5000  անձինք ապահովված   կլինեն   օթևանով»,- ավելացրել  է  Ի. Զաքարյանը:
Խոսելով  սպասարկման  ոլորտի  մասին՝   նա  ասել է, որ    պետք  է  այդ  ուղղությամբ  ինտենսիվ  աշխատանքներ  կատարել:  
«Խաղերի  հիմնական  մասն  անց  է  կացվելու  Ստեփանակերտում, իսկ  մի  մասն  էլ   Մարտունիում   և  Մարտակերտում:  Համահայկական   7-րդ  ամառային  խաղերն      անց  են  կացվելու   17  մարզաձևերից, որից միայն   6-ն  է   լինելու  Արցախում»,-նշել  է  Ի. Զաքարյանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search