Հուլիսի 15-ին՝ ժամը 11:17-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Միջնավան քաղաքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:
Միջնավանում բնակելի տուն է այրվել
Հրդեհի հետևանքով տան բնակիչ Գարեգին Ավագյանը (ծնվ.1974թ.) ստացել է երեսի թեթև մարմնական վնասվածք և նույն շրջանի «Կովսականի բուժմիավորում» ՓԲԸ-ում ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս է գրվել բավարար վիճակում:
Այրվել է Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի Կենտրոնական 6 հասցեի բնակիչ Վալերի Ավագյանին (ծնվ.1943թ.) պատկանող մեկ հարկանի փայտե բնակելի տունը ամբողջությամբ (90 քմ մակերեսով):