Հանրապետության նախագահի նստավայրում հուլիսի 15-ին կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը:
Նախագահ Սարգսյանը և վարչապետ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր: