Artsakhpress

Սփյուռք

Փայլան. «Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter միկրոբլոգում մի քանի գրառում է արել Թուրքիաի կողմից Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին։

Փայլան. «Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը»

Փայլան. «Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՓայլանը հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Ռուսաստանից գնում է 25մլրդ դոլար արժողությամբ զենք, այն դեպքում, երբ երկրում առկա են բազմաիթվ տնտեսական խնդիրներ։

Փայլանը նաև նկատել է տվել, որ վերջերս ռուս-թուրքական գործարքների պատճառով Թուրքիան կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից.
«Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, ինչպես նաև Ռուսաստանից Թուրքիայի կախվածությամբ, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը։ Կամ էլ թող նրանք ուշադրություն դարձնեն Ուկրաինային և Վրաստանին, որոնք փորձում են ազատվել ռուսական կախվածությունից։ Մենք, անշուշտ, պետք է ազատվենք ամերիկյան կախվածությունից, սակայն չպետք է նաև կարկուտի տակ ընկնենք»,- ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրել է Փայլանը։

Հաջորդ գրառման մեջ, խոսելով S-400-ների բարձր գնի մասին, Փայլանը նշում է, որ բնական գազի հարցով Թուրքիան կախում ունի Ռուսաստանից:  Աքքույու ատոմակայանի վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրած  պայմանագիրը երկու անգամ թանկ է S-400-ներից և այն հասնում է 40մլրդ դոլարի։

«Այսուհետ Էրդողանը բանվորների, ծառայողների՝ թոշակ ստանալու պահանջներին ի պատասխան կասի. «Դուք գիտե՞ք, թե S-400-ների համար որքան ենք վճարել»։

Հիշեցնենք, որ 
Ռուսաստանը արդեն 9-րդ ինքնաթիռն է ուղարկել Թուրքիա, որոնցով մատակարարվել են S-400-ների մասերը։ Գործարքի դեմ հանդես է գալիս ԱՄՆ-ն՝ սպառնալով մի շարք պատժամիջոցներով։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search