Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանն Արցախում մարդու իրավունքների պաշտպանության մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության մասին, որով նա հանդես է եկել ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը Սլովակիայում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանն Արցախում մարդու իրավունքների պաշտպանության մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանն Արցախում մարդու իրավունքների պաշտպանության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է Media.az-ը, երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ են կրում, և այս առումով որևէ խտրախանություն չպետք է լինի: Վերջինս արցախահայության իրավունքներին հակադրել է ադրբեջանցիների իրավունքների հարցը, որոնք, իբրև, տեղահանվել են իրենց տներից:
«Չի կարելի ապահովել մարդկանց մի խմբի մարդու իրավունքների պաշտպանությունը մյուսների իրավունքների խախտման հաշվին», - ասել է Աբդուլաևան:
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ոչ պաշտոնական հանդիպմանը խոսել էր ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմ գտնելու մասին: «Եվ, իհարկե, ես նկատի ունեմ նաև Արցախը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է մարդկանց։ Այն մարդկանց մասին է, նրանց կենսական, ֆիզիկական անվտանգության մասին: Դա է ընկած մեր մոտեցման առանցքում: Ես ցանկանում եմ նաև այս համատեքստում նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը, որի շրջանակներում մենք փորձում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը», - ասել էր Մնացականյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search