Artsakhpress

Տնտեսական

Լարիի փոխարժեքը կտրուկ նվազել է

Վրաստանի Ազգային բանկը սահմանել է լարիի նոր պաշտոնական փոխարժեքը:

Լարիի փոխարժեքը կտրուկ նվազել է

Լարիի փոխարժեքը կտրուկ նվազել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Jnews-ի փոխանցմամբ, հուլիսի 9-ին վրացական արժույթը կտրուկ անկում է ապրել և հակառեկորդ  գրանցել:

Վրաստանի Ազգային բանկը սահմանել է պաշտոնական փոխարժեքը 2.9096 լարի / 1$ հարաբերակցությամբ: Պատմության մեջ առաջին անգամ դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը նվազել է 2,9 GEL \$1 նշաձողից:
Թբիլիսիի փոխանակման կետերում մեկ դոլարը կարելի է ձեռք բերել 2,94 լարիով, երեկ առավոտյան դոլարն արժեր 2.8320 լարի:
«Կարծում եմ, որ լարիի փոխարժեքի այս ռեկորդն անմիջականորեն կապված է ակնկալվող գործոնի հետ, որը, իր հերթին, կապված է Ռուսաստանի Դումայում տնտեսական պատժամիջոցների հետ: Ճիշտ է, այդ որոշումը դեռևս չի կայացվել, բայց լուրջ ակնկալիքներ է առաջացրել մեզ մոտ մարդկանց, գործարարների, ովքեր դոլարի կարիք ունեն, եւ նրանք սկսել են տնտեսումներ կատարել », – հայտարարել է Վրաստանի երիտասարդ ֆինանսիստների եւ գործարարների ասոցիացիայի նախագահ Շոթա Գուլբանին:
Նրա խոսքով, երբ կուտակումներ են կատարվում, դա լարիի վրա կարճաժամկետ ճնշում է, բայց պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի գործոնը՝ լարիի փոխարժեքի սահմանման որոշիչ գործոններից մեկն է, ինչպես նաև այն երկրների, որոնց հետ ունեն առևտրային հարաբերություններ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search