Artsakhpress

Վերլուծական

ԵԱՀԿ-ում հայկական առավելությունները Անկարայի և Բաքվի ուղղություններով. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համար արցախյան հակամարտության մասին պատրաստված զեկույցում օգտագործվել էր այնպիսի եզրաբանություն, որը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։

ԵԱՀԿ-ում հայկական առավելությունները Անկարայի և Բաքվի ուղղություններով. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԵԱՀԿ-ում հայկական առավելությունները Անկարայի և Բաքվի ուղղություններով. Շահան Գանտահարյանի հոդվածը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԵզրաբանությունը  բնականաբար միակողմանի էր եւ համահունչ չէր հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին եւ ասելաձեւերին։

ԵԱՀԿ ԽՎ-ի զեկուցողը նկատի պետք է ունենար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգտագործած եզրույթները իրավիճակի գնահատականը ձեւակերպելիս եւ որեւէ կերպ հակասություն չպետք է  ստեղծեր միեւնույն կառույցի այն խմբի հետ, որը լիազորվել էր միջնորդական առաքելություն իրականացնելու։ Խոսքը  վերաբերում է իռլանդացի զեկուցողի կողմից օգտագործված «ադրբեջանական 7 տարածքներ» ասույթին։
Միակողմանի մոտեցում ներառած զեկույցը բնականաբար չեր կարող հիմք ծառայել բանակցությունների։ Գերակա պիտի նկատվեին համանախագահների մոտեցումները, հայտարարություններն ու կոչերը։ Համանախագահների վերջին իրարահաջորդ հրապարակումները նման  եզրույթներ չէին օգտագործել։
Իհարկե, ադրբեջանական կողմը աշխատել էր իրեն հատուկ միջոցներով. եվրոպական կառույցները իրազեկ են այն մեթոդաբանությանը, որ Բաքուն կիրառում էր հերթական անգամ բանաձեւեր որսալու։ Այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակության անդամը նման բանաձեւի նախագիծը համարում էր հավասարակշված, խոսում է արդեն ադրբեջանական ծանոթ միջոցների կիրառման մասին։
Բանաձեւի նախագծում փոփոխություն ներառելու թիրախային աշխատանքը արդյունավորվել է։
Հայկական կողմի աշխատանքը հանգել է հակահայկական ձեւակերպումների դուրսբերման. հիմնավորումը պարզ է․ԵԱՀԿ-ի առնչված որեւէ բանաձեւ չի  կարող խախտել համանախագահների ստեղծած միջնորդական հավասարակշռությունը։ Մանավանդ, որ ամբողջ բանակցային գործընթացը շարունակում է ընթանել Հելսինկյան սկզբունքների հիման վրա՝ որոնք բացառում են ուժի կիրառումը, հարգում են իրավահավասարությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։
Չմոռանանք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի անդամ է 57 երկիր, որոնք ունեն 350 պատգամավոր. հետեւաբար բազմաթիվ ուղղություններով աշխատանքը հանգել է արդյունքի եւ ԵԱՀԿ-ն փաստորեն մերժել է ինքնահակասական ընթացքը։
Մի դիտարկում-տեղեկություն այս առիթով կարող է  որոշ լույս սփռել զեկուցաբերի մասին։ 2013-ին Ալան Ֆարելը սոցիալական ցանցերով անհարմար գրառում էր կատարել մի երգչի  մասին եւ ապա իր կայքով ներողություն խնդրել։ 

Մնալով ԵԱՀԿ-ի շրջանակներում՝ զուգահեռ զեկուցումից հակահայկական ձեւակերպումները դուրս բերելու փաստին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունում էր Իտալիայի  խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից Ապրիլի 24-ի սահմանումը  որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: 
Հայկական կողմը առաւելություններ է արձանգրում թե՛ Անկարայի եւ թե՛ Բաքվի ուղղությամբ։
Շահան Գանտահարյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ընտրվելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում իրականացնելու ենք մեր բոլոր խոստումները. Դավիթ Սարգսյան

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Search