Artsakhpress

Քաղաքական

Որևէ իշխանություն ինքնուրույն չի կարող պատասխանատվություն ստանձնել ու ասել՝ ես եմ լուծում Արցախի հարցը. Վարդգես Բաղրյան

Ողջունելի է, որ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարները ստորագրել են խորհրդակցությունների պլան:

Որևէ իշխանություն ինքնուրույն չի կարող պատասխանատվություն ստանձնել ու ասել՝ ես եմ լուծում Արցախի հարցը. Վարդգես Բաղրյան

Որևէ իշխանություն ինքնուրույն չի կարող պատասխանատվություն ստանձնել ու ասել՝ ես եմ լուծում Արցախի հարցը. Վարդգես Բաղրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ցանկացած միասնական աշխատանք ՀՀ ու ԱՀ միջև պետք է գնահատել դրական:
«Մեզ հուզող ամենակարևոր հարցի շուրջ տարակարծություններ չպետք է լինեն: Լավ է, որ պլան է ստորագրվել, բայց պետք է ասեմ նաև, որ առանց դրա էլ գոնե Արցախի հարցում լուրջ տարակարծություններ չեն եղել: Կարծում եմ, որ փաստաթուղթը հավանաբար կողմերին ավելի է պարտավորեցնելու»,- ասել է Վարդգես Բաղրյանը:
Պատգամավորը նկատել է, որ «չեն եղել բաներ, որոնց մասին Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի իշխանություններին տեղյակ չեն պահել», իսկ խորհրդակցական պլանի ստորագրումից հետո պետք է պահեն:
«Ես աշխատել եմ նախագահ Արկադի Ղուկասյանի աշխատակազմում, հեռուստատեսությունում ու կարող եմ ասել, որ միշտ էլ բանակցություններից առաջ, հետո ՀՀ իշխանությունները Ղարաբաղի իշխանություններին ոչ միայն տեղյակ են պահել քննարկածը, այլև անպայման հաշվի են առել Արցախի իշխանությունների տեսակետը: Երբևէ լուրջ տարաձայնություն չի եղել: Մտքերի փոխանակություն է եղել, ինչ-ինչ հարցերի շուրջ գուցե եղել են տարբեր կարծիքներ, բայց նույն մեխին են խփել»,- մանրամասնել է Վարդգես Բաղրյանը:
Ըստ պատգամավորի՝ պլանը «օրինականացնում է» հարաբերությունները, որոնք միշտ էլ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ:
«Մենք չենք կարող ջլատել մեր ուժերը՝ տարբեր կարծիքներ ունենալով: Սա լավ է, որ հայկական կողմերից որևէ մեկը ինքնուրույն, միայնական չգործի: Ո´չ Հայաստանի, ո´չ Արցախի իշխանությունները իրավունք չունեն, միայն իրենց կարծիքը հաշվի առնելով, որևէ բան ստորագրեն, թեև ես այն կարծիքին եմ, որ հարցը միայն հանրաքվեով կարող է լուծվել: Որևէ իշխանություն ինքնուրույն չի կարող պատասխանատվություն ստանձնել ու ասել՝ ես եմ լուծում հարցը»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է «ինքնուրույն լուծել հարցը», արդյոք նման կասկածնե՞ր ունեք, Վ. Բաղրյանը բացասական պատասխան տվել է՝ նշելով, որ եթե որևէ մեկը նման բան անի, դա կլինի քաղաքական ինքնասպանություն:
 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search