Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյանը հանդիպել է Կալիֆորնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի օրենսդիր և համալսարանական շրջանակների հետ:

Արտակ Բեգլարյանը հանդիպել է Կալիֆորնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ

Արտակ Բեգլարյանը հանդիպել է Կալիֆորնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Կալիֆորնիայի սենատի՝ Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախմբի նախագահ սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Ա. Բեգլարյանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը և մարտահրավերները, ինչպես նաև դրանց խախտումների ու սահմանափակումների ներքին ու արտաքին հիմնական պատճառները: Սենատոր Փորթանթինոն պատրաստակամություն է հայտնել աջակցել առկա որոշ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:
Լոս Անջելեսում գործող երեք առաջատար համալսարանների՝ մարդու իրավունքներով և հայկական ուսումնասիրություններով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են շարունակական համագործակցության հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր տիպի կրթական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգրկելով նաև Արցախի գիտակրթական շրջանակների ներկայացուցիչների:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search