Artsakhpress

Հասարակական

Շուշիում կայացել է Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգ (լուսանկարներ)

«Ծագումով Հայեր» նախագծի նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգ:

Շուշիում կայացել է Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգ (լուսանկարներ)

Շուշիում  կայացել  է  Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին  նվիրված  համերգ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառման   մասնակիցներին  Արցախի  պարի   պետական    համույթը Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի  բակում   դիմավորել  է  հայկական  պարերի  շարանով:
 
Միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես   է  եկել   Հայ   առաքելական  եկեղեցու  Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս   Մարտիրոսյանը:
 
Նա  իր  ելույթում  մասնավորապես  ասել  է. «Ուրախ եմ, որ    այսպիսի   գեղեցիկ   համերգով    սկսել  ենք   տոնակատարել   մեր  պատմական  թեմի  վերաբացման  30-ամյակը:Արցախյան   շարժումից  անմիջապես  հետո՝  1989  թվականի  սկզբին   բացվեց    Արցախի  պատմական   թեմը, տոնեցինք  հաղթանակ, կերտեցինք  պետականաշինություն  և  այժմ  էլ   շարունակում  ենք զարգացնել  գիտական, մշակութային, սպորտային  կյանքը:  Այս  ամենը  մենք   իրականացրել  ենք  համահայկական  ջանքերով, արյունով, կամքով, նվիրումով, որովհետև  ունեցել  ենք   սեր   դեպի  հայրենիքը: Թող  Աստված  անսասան   պահի  մեր  հայրենիքը, բանակը, հավատը,  մեր  ազգային  ավանդական  արժեքները, իսկ  մեզ    պարգևի  համազգային  միասնություն, սեր  և  համերաշխություն՝  շարունակելու   մեր  նվիրական  ու  ազատագրական  ճանապարհը»:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի  և  զբոսաշրջության   նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանն էլ  իր   խոսքում  ասել  է, որ   Արցախ    աշխարհի  համար   օրն  առանձնահատուկ  է, քանի  որ    մեկնարկել  է   Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված  միջոցառումների   շարքը:
«Հայ  առաքելական  եկեղեցին  իր  մեջ  ներառելով   հայ  ժողովրդի  ոգու   արիությունը    միավորում  է   մեզ  բոլորիս:    Պատահական  չէ, որ     աշխարհի  տարբեր   վայրերում  ապրող  մեր  հայրենակիցներն  այցելել  են  Արցախ.  նրանք    միավորում  են   հոգևոր, մշակութային  արժեքները, որոնցով մենք  կարողանում ենք  հպարտորեն  ներկայանալ  աշխարհին:  Ովքեր  որ  առաջին  անգամ  են   Արցախում, համոզված եմ, որ     սիրել  են  մեր  երկիրը»,-ավելացրել  է  Լ. Հովհաննիսյանը:
Հայապահպանության  գործում    ունեցած ավանդի  համար  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարարության   անունից   Լ.  Հովհաննիսյանը  մի  շարք   անձանց      հանձնել  է  պատվոգրեր:
«Ծագումով  Հայեր»   նախագծի    հեղինակ  և  հաղորդվար  Մանանա  Հակոբյանն   իր   խոսքում  ասել է. «Յուրաքանչյուր   հայ  աշխարհի  որ  ծայրում  էլ  գտնվի, պետք  է  գիտակցի, որ   սրբությունը,  մեր  ամրակուռ   բերդն  ու   մեր  պատմության  հավերժ  վկան  Արցախ  աշխարհն  է: Առանց   հզոր    ու   ապահով  աշխարհի,    մենք  չենք  ունենա  ապահով   Հայաստան:   Այդ   գիտակցությամբ  էլ  հավաքվել ենք Արցախում նշելու  Հայ  առաքելական  եկեղեցու  Արցախի  թեմի    վերակազմավորման    30-ամյակը»:
Նա    շնորհակալություն է  հայտնել  այն  անձանց, որոնց  անմիջական  մասնակցությամբ    կյանքի    է  կոչվել  միջոցառումը:
Մ.  Հակոբյանը   պատվոգրեր    է  հանձնել    «Ծագումով  Հայեր»   նախագծի      ստեղծագործական   կազմի  անդամներին  և   երախտագիտության   խոսքեր  հղել  նրանց  կատարած   նվիրական  գործի  համար:
 
Համերգային  երեկոյի   հատուկ հյուրն էր ֆրանսահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան), ով    վերջին  անգամ  Արցախ էր  այցելել  չորս  տարի  առաջ:
Համերգին   հանդես  են  եկել  նաև  Արցախի  պետական  ջազ  նվագախումբը, ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային  երգիչ   Պերճ Քարազյանը  և  այլք: Արցախի   մասին    ցուցադրվել  է  նաև     տեսահոլովակներ:
Միջոցառմանը  ներկա   էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը՝ տիկնոջ  Անահիտ  Սահակյանի  հետ,  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը,  պետական  այրեր, «Ծագումով  Հայեր»   նախագծի  անդամներ  և  այլք: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search