ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Azatutyun.am -ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինվորական ակադեմիայի, Հարվարդի և Ջորջ Վաշինգթոնի համալսարանների շրջանավարտ 55-ամյա Էսպերը Պենտագոնում մեծ հարգանք է վայելում: Նա մոտ մեկ տասնամյակ ծառայել է բանակում, մասնակցել է 1990-91 թվականների առաջին իրաքյան պատերազմին, ստացել է մի շարք մեդալներ և փոխգնդապետի կոչում:
Դրանից հետո նա բարձր պաշտոններ է զբաղեցրել վերլուծական կենտրոններում, կրտսեր Ջորջ Բուշի աշխատակազմում, Սենատում և Ներկայացուցիչների պալատում: 2017 թվականին նա նշանակվել է ԱՄՆ բանակի նախարար:
Թրամփը հայտարարել է, որ Էսպերին մտադիր է առաջադրել պաշտպանության նախարարի պաշտոնում: Էսպերի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: