Artsakhpress

Միջազգային

Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը եւ յուրովի մեկնաբանություն կատարում. Շահան Գանտահարյան

Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնյան վերջին հանդիպումից հետո ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զորքերը և խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղությամբ հարկավոր է աշխատել»:

Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը եւ յուրովի մեկնաբանություն կատարում. Շահան Գանտահարյան

Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը եւ յուրովի մեկնաբանություն կատարում. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՄեկնաբանելով հայտարարությունը՝  Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ասել է.
«Հիմնական երկու առումով վերապահությամբ պետք է ընկալել ասվածը. Նախ պիտի նկատել, որ համանախագահների հայտարարությունում նման կետ չի արծարծվում։ Համանախագահները կողմերին կոչ էին արել վերահաստատելու իրենց հանձնառությունը` խստորեն պահպանելու հրադադարը եւ զերծմնալու որեւե սադրիչ գործողությունից` այդ կարգին դիպուկահարներից եւ շփման գծի ու միջազգայինսահմանին տարվող ինժիներական աշխատանքներից։Ինչը նշանակում է որ կոչը հիմնականում նպատակադրում է զսպել ադրբեջանական հարձակողապաշտությունը։
Երկրորդ, առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը  պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը եւ յուրովի մեկնաբանություն կատարում։
Մամեդյարովը իբրեւ թե բացելով փակագծերը ուզում է տպավորություն թողել, որ բովանդակային քննարկում է տեղի ունեցել եւ միջազգային ընտանիքը առաջարկում է իրականացնել խաղաղապահ առաքելություն։ Այլ խոսքով՝ փուլային տարբերակ, շրջված կարգով։
Ադրբեջանի արտգործնախարարը առավել եւս ծխածակույթ է ստեղծում երբ խոսում է խաղաղապահ զորքերի տեղակայման մասին դա զուգակցելով հայկական ուժերի հեռացման պահանջով. Նա խնամքով շրջանցում է առկա շփման գծի հրադադարի պահպանման հրամայականը, ինչը պարզորեն ընդգծվում է համանախագահների հայտարարությունում»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search