Artsakhpress

Միջազգային

Պուտինի հրամանով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանում մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ Կենտրոնական ռազմական շրջանում մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել:

Պուտինի հրամանով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանում մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել

Պուտինի հրամանով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանում մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Այսօր՝ հունիսի 24-ին, ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման համաձայն՝ Կենտրոնական ռազմական շրջանի ուժերի և զորքերի անսպասելի ստուգում է սկսվել»,- Շոյգուի խոսքը , հայտնում է Tert.am:

Շոյգուն մանրամասնել է, որ ստուգման շրջանակում Մոսկվայի ժամանակով առավոտյան 6:00-ից ամբողջական կազմով բարձրագույն մարտական պատրաստության են բերվում Կենտրոնական ռազմական շրջանի մարտական կառավարման մարմինները, Հարավային և Արևելյան ռազմական շրջանների զորքերի և ուժերի մի մասը, օդադեսանտային ուժերի առանձին միավորումները, Հեռավոր և ռազմատրանսպորտային ավիացիան:

Շոյգուն հավելել է, որ այս քայլերն ուղղված են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ԶՈՒ-ի ռազմական անվտանգության ապահովման հնարավորությունների գնահատմանը: Նախարարն ընդգծել է, որ այս տարածաշրջանում պահպանվում են ահաբեկչական բնույթի լուրջ սպառնալիքներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search