Artsakhpress

Ռազմական

ՊԲ մարտական դիրքերում կատարվում են մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտական դիրքերում մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են կատարվում, որոնք բարձրացնում են անվտանգության մակարդակն ու բարելավում զինծառայողների առօրյա պայմանները:

ՊԲ մարտական դիրքերում կատարվում են մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ

ՊԲ մարտական դիրքերում կատարվում են մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին մարտական դիրք այցելության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Պարգև Մարտիրոսյանը:
«Մարտական դիրքերում վերջին ժամանակներս իրականացվել են ահռելի ինժեներական, ամրաշինական աշխատանքներ: Կառուցվել են խրամաբջիջներ, խրամատներ: Բոլոր դիտարկվող ճանապարհները փակվել են փոս-ճանապարհներով: Մարտական մի շարք դիրքեր արդեն ապահովվել են մշտական հոսող խմելու ջրով և նախատեսվում է շարունակել այդ գործընթացը նաև դրա պահանջն ունեցող մյուս դիրքերում:Կառուցվել են նաև բաղնիքներ բոլոր դիրքերում, որտեղ անձնակազմն ամեն օր լոգանք է ընդունում»,- ասաց Մարտիրոսյանը:
Փոփոխության է ենթարկվել նաև զինծառայողների համար նախատեսված սնունդը: Զորամասի հրամանատարի տեղակալը նշում է, որ սննդից բողոքողներ այժմ չկան:
«Սննդի տեսականին փոխվել է: Անձնակազմն այս պահին գոհ է տեսականուց: Այժմ աշխատանքներ են տարվում, որ ամառային ժամանակահատվածում անձնակազմին ապահովեն նաև բանջարեղենային սնունդով»,- նշեց փոխգնդապետը:
Այս պահի դրությամբ փորձարկման մեջ են նաև զինվորների համար նախատեսված նոր ճտքակոշիկները, որոնց վերաբերյալ զորամասի անձնակազմը բողոքներ չունի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search