Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Ես կառուցում եմ իմ հողի վրա» գրքի շնորհանդեսը

Արցախի ժուռնալիստների միության գրասենյակում այսօր՝ հունիսի 18-ին, տեղի է ունեցել լրագրող, ԱՀ գրողների միության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի «Ես կառուցում եմ իմ հողի վրա» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ, Հովսեփավան բնակավայրի հիմնադիր՝ Յուրի Ջհանգիրյանին:

Ստեփանակերտում կայացել է «Ես կառուցում եմ իմ հողի վրա» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում կայացել  է  «Ես կառուցում եմ իմ հողի վրա»  գրքի  շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Արցախի ժուռնալիստների միության նախագահ, գրող Կիմ Գաբրիելյանը: Նա, ողջունելով ներկաներին, շնորհավորել է հեղինակին հերթական հայրենասիրական նախաձեռնության՝ գրքի լույսընծայման կապակցությամբ:
««Ես կառուցում եմ իմ հողի վրա» գրքում զետեղված են բավականին հետաքրքիր դրվագներ, որոնցից որոշ չափով տեղյակ էի և նորից հնարավորություն ունեցա վերհիշելու: Ինձ համար լեգենդ էր  Յուրի Ջհանգիրյանը, բայց անձամբ չէի ճանաչում նրան: Իրական հերոսություն էր նրա կողմից կառուցել գյուղ՝ Խոջալուի մոտ, որտեղ հաստատվել էր թուրքական օմոնը, և ժողովրդին ահաբեկում էին ռուսական զինվորները: Մենք պետք է մեր սերնդին դաստիարակենք այդպիսի մարդկանց հերոսական արարքներով: Ճանաչելով նրանց՝ նոր սերունդը կկարողանա պատկերացում կազմել Ղարաբաղյան շարժման մասին: Երբ գրական գործն է դառնում պատմության վավերագրության նմուշ, այն ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան զուտ տեղեկատվությունը: Հուսով եմ բոլոր ժամանակների սերունդներն էլ կանդրադառնան նման հերոսական փաստագրությունների»,-մասնավորապես ասել է Կ.Գաբրիելյանը:
Գրքի հեղինակ Վարդգես Բաղրյանն էլ շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հնչեցրած կարծիքների համար և նշել, որ գրքի համահեղինակ է նաև Յուրի Ջհանգիրյանի դուստր Էլմիրա Ջհանգիրյանը: Բաղրյանը  նշել է, որ  մինչև Ղարաբաղյան շարժումն ինքն արդեն ծանոթ էր Յուրի Ջհանգիրյանի հետ:
«Այն հսկայական գործը, որն արել է Յուրի Ջհանգիրյանը՝ պարզապես անգնահատելի է: Այդպիսի ժամանակաշրջանում նրա կողմից կառուցված և այժմ էլ շենացող Հովսեփավանն այսօր Արցախի լինելիության վկայությունն է: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում Ջհանգիրյանի և նրա նման հերոսների գործն էլ ավելի է արժևորվելու: Պիտի խոստովանեմ, որ ինձ համար շատ դժվար էր աշխատել նման հուզիչ գրքի վրա, քանի որ նրա ընտանիքը շատ ողբերգական ճակատագիր է ունեցել, բայց նույնիսկ այդ ողբերգականության մեջ հերոսություն կար: Մեր՝ գրողներիս պարտքն է Յուրի Ջհանգիրյանի նման արժանավոր մարդկանց մասին գրելը ու նրանց կատարած աշխատանքը կրկին անգամ  արժևորելը»,-մասնավորապես ասել է նա:
Շնորհանդեսին ներկա Յուրի Ջհանգիրյանի դուստր Էլմիրա Ջհանգիրրյանն էլ շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ իր հոր հիշատակը վառ պահելու, կատարած աշխատանքը գնահատելու և նման վերաբերմունքի արժանացնելու համար:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՀ գրողների միության անդամներ, Յուրի Ջհանգիրյանի հարազատներ և ընկերներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search