Artsakhpress

Տնտեսական

Հուլիսի 1-ից հարկային հաշիվները դուրս կգրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

Այսօր կայացած Խորհրդարանի արտահերթ նիստին 25 կողմ ձայնով ընդունվել է «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացվել է կից փաթեթով:

Հուլիսի 1-ից հարկային հաշիվները դուրս կգրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

Հուլիսի 1-ից հարկային հաշիվները դուրս կգրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով հարկային օրինագծերի փաթեթը՝ ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ասել է, որ այն ուղղված է գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված հսկողական միջոցառումների 2019 թ.-ի մարտի 27-ին ընդունված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցմանը:
Մասնավորապես՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը խրախուսելու նպատակով ավելացված արժեքի հարկից ազատել հանրապետության տարածքում արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի իրացումը՝ համաձայն կառավարության կողմից սահմանված ցանկի:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է պետության ստեղծած հիմնադրամների կողմից անշարժ գույքի օտարման գործարքներն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը վերջիններիս հնարավորություն կտա լիարժեք իրագործել իրենց կանոնադրական խնդիրները:
Նախագծով նախատեսվում է 2019 թ.-ի հուլիսի 1-ից հարկային հաշիվները դուրս գրել բացառապես էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես՝ հարկային հաշվիները դուրս կգրվեն իրական ժամանակում, որոնք անմիջականորեն կարտացոլեն հարկային մարմնի տեղեկատվական բազայում: Արդյունքում կկրճատվեն հարկ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներով սխալներ կատարելու հավանականությունը, թղթային տարբերակով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև օրենսդրական հիմքեր կստեղծվեն հարկային հաշիվների շրջանառության նկատմամբ հարկային մարմնի կողմից վերահսկողական անհրաժեշտ մեխանիզմներ կիրառելու համար: Միաժամանակ նախագծով առաջարկվում է սահմանված կարգի խախտմամբ հարկային հաշիվ կամ ճշգրտվող հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում սահմանել տուգանք:
Ա. Հարությունյանը ներկայացրել է նաև հարակից օրենքներում կատարված փոփոխությունները:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսաբյուջետային և կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը:

     

Քաղաքական

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Search