Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ի դեմոկրատների առաջին հեռուստաբանավեճերին կկարողանան մասնակցել 20 քաղաքական գործիչներ

 2020 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու հավակնորդների առաջին հեռուստաբանավեճերին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ կատարել Է 14 մարդ:

ԱՄՆ-ի դեմոկրատների առաջին հեռուստաբանավեճերին կկարողանան մասնակցել 20 քաղաքական գործիչներ

ԱՄՆ-ի դեմոկրատների առաջին հեռուստաբանավեճերին կկարողանան մասնակցել 20 քաղաքական գործիչներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԵվս վեցը դրանք կատարել են միայն մասնակիորեն: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել Է Elections Central ինտերնետ-պորտալը, որը նյութեր Է զետեղում ընտրություններին նախապատրաստվելու վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ հունիսի 12-ի երեկոյան լրացել Է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի կողմից սահմանված ժամկետը, որի ընթացքում հավակնորդները պետք Է կատարեին հեռուստաբանավեճերին մասնակցելու պայմանները՝ նվիրատվություններ հավաքել առնվազն 20 նահանգների նվազագույնը 65 հազար ընտրողներից կամ երեք հարցումների արդյունքներով ստանալ ընտրողների գոնե 1 տոկոսի աջակցությունը:

Նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին հայտարարած 24 դեմոկրատ-հավակնորդներից 14-ը կատարել են այս երկու պայմանը, վեցը՝ դրանցից միայն մեկը՝ ըստ հարցման տվյալների՝ հասնելով աջակցության 1 տոկոսի մակարդակին: Եվս չորսը չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: 

Հունիսի 26-27-ին Մայամիում անցկացվելիք առաջին հեռուստաբանավեճերին մասնակցելու համար երկու պայմանն Էլ կատարած հավակնորդների թվում են՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որը Հիլարի Քլինթոնի մրցակիցն Էր 2016 թվականի ընտրություններում դեմոկրատներից թեկնածու առաջադրվելու համար, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Սան-Անտոնիո քաղաքի (Տեխասի նահանգ) նախկին քաղաքագլուխ Ջուլիան Կաստրոն, որը Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցնում Էր բնակարանային շինարարության եւ քաղաքների զարգացման նախարարի պաշտոնը, Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջը, Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Մինեսոթայից սենատոր Էմի Քլոբուշարը, Նյու-Ջերսիից սենատոր Քորի Բուքերը եւ մի շարք քիչ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ: 

Առաջին հեռուստաբանավեճերին մասնակցելու համար վիճակահանությունը կկայանա հունիսի 14-ին: Դրա արդյունքներով պարզ կդառնա, թե հավակնորդներից ով Է մասնակցելու հունիսի 26-ի երեկոյան եւ ով՝ հունիսի 27-ի երեկոյան կայանալիք հեռուստաբանավեճերին: Դրանք սկսվելու են տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին) եւ տեւելու են երկու ժամ: Հեռարձակումն իրականացնելու Է NBC հեռուստաընկերությունը:

Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն մտադիր Է ընդհանուր առմամբ անցկացնել հավակնորդների 12 հեռուստաբանավեճ: Դրանցից վեցը կկայանան դեռ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, եւս վեցը՝ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search