Հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա տոնակատարության ժամանակ Ռուսաստանի Հեռավոր Արևելքի Բիրոբիջան քաղաքի կենտրոնական հրապարակում բնակիչներին հսկայական կարկանդակ են հյուրասիրել:
Բիրոբիջան քաղաքում Ռուսաստանի օրվա կապակցությամբ հայ խոհարարը 2 մետր տրամագծով կարկանդակ է թխել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարկանդակի պատրաստման համար 10 կգ ալյուր, 25 ձու, 1,5 կգ սերուցքային կարագ, 9 կգ պանիր և 2,5 կգ սոուս է օգտագործվել: Այն թխվել է տեղի սրճարաններից մեկի հայազգի խոհարարի՝ Տիգրան Տիգրանյանի կողմից և նրա բաղադրատոմսով, փոխանցում է tert.am-ը:
Կարկանդակի տրամագիծը 2 մետր է եղել: Հսկայական կարկանդակը համտեսել ցանկացողները հերթ են կանգնել, այն հիմնականում բաժին է հասել երեխաներին:
Կարկանդակը բավականացրել է 200 հոգու: Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ նման հյուրասիրությունը Ռուսաստանի օրվա և այլ տոների բարի ավանդույթ կդառնա, ընդ որում՝ կարկանդակի տրամագիծը նախատեսվում է հասցնել 10 մետրի: