Artsakhpress

Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է մանուկներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 1-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է մանուկներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է մանուկներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԳարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը ստորև.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ազգի բոլոր մանուկներին՝ հայցելով, որ Ամենակալ Աստված Իր հովանու ներքո պահի ու պահպանի հայ մանուկներին` պարգևելով խաղաղ ու անվրդով կյանք:
«Աղոթում ենք, որ նրանք հասակ առնեն Աստծո օրհնության ու սիրո ներքո, լինեն արժանավոր զավակներն իրենց ընտանիքների, մեր հավատավոր ժողովրդի, գովարժան վարքով շենացնեն մեր Հայրենիքը և հավելեն փառքն ու պատիվը ազգիս հայոց: Մեր պատգամն ենք ուղղում նաև ծնողներին, որպեսզի սիրեն մեր մանուկներին, ինչպես Տերը սիրեց, և մշտական գուրգուրանքի և ուշադրության առարկա դարձնեն նրանց: Թող նաև յուրաքանչյուր հայորդի իր կարողությունների սահմանում նպաստի, որպեսզի մեր մանուկները երջանիկ ապրեն, լինեն ազգի աստվածասեր ու հայրենասեր զավակներ»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Search