Artsakhpress

Հասարակական

Դավիթ Բաբայան. Բանդաներ Արցախում չկան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արձագանքել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությանը։

Դավիթ Բաբայան. Բանդաներ Արցախում չկան

Դավիթ Բաբայան. Բանդաներ Արցախում չկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բանդաներ Արցախում չկան, չի կարող լինի Արցախում բանդա: Բայց Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակելու և հրազենից կրակահերթ արձակելու կապակցությամբ պիտի ուսումնասիրվի այդ ամենը, որպեսզի պաշտոնապես, բոլորի համար պարզ լինի, եթե ինչ-որ մեղավորներ կան՝ անհատներ, չգիտեմ ինչ է եղել այնտեղ, այդ հարցը պիտի ուսումնասիրվի:
Եթե ճիշտ են պնդում, եթե կան մեղավորներ, ովքեր օրենք են խախտել, բնական է՝ որևէ մեկը արտոնյալ պայմաններ չպետք է ունենա: Հետաքննությունից հետո կարելի կլինի տալ վերջնական գնահատական: Բայց եթե լինեն մեղավորներ, նրանք կպատժվեն, պետք է պատժվեն, այլ ճանապարհ չկա:
Անթույլատրելի է ինչպես զրպարտությունը, այնպես էլ ուժային ցանկացած միջամտություն քաղաքական գործընթացին»,-ընդգծել է Բաբայանը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search