Artsakhpress

Վերլուծական

Անհավատալի, բայց իրական. Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի...

Մինչ նախագահ Թրամփն այս շաբաթ այցով գտնվում է Ճապոնիայում, ճիշտ ժամանակն է մեկնաբանել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի կողմից Խաղաղության Նոբելյան մրցանակի համար նրա առաջադրումը:

Անհավատալի, բայց իրական. Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի...

Անհավատալի, բայց իրական. Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի...
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյդ առաջադրման մասին հայտարարել է ոչ այլ ոք, քան անձամբ նախագահ Թրամփը՝ պարծենալով, որ Աբեն իրեն տվել է «հինգ էջանոց նամակի ամենագեղեցիկ օրինակը, որը նա ուղարկել է այն մարդկանց, որոնք բաժանում են Նոբելյան մրցանակ կոչվող պարգևը»:
Ճապոնական «Ասահի» թերթը հաղորդել է, որ նախագահ Թրամփն է խնդրել Շինձո Աբեին՝ առաջադրել իր թեկնածությունը: Աբեն հրաժարվել է հաստատել թեկնածության առաջադրումը, հղում անելով Նոբելյան հանձնաժողովի քաղաքականությունը՝ չբացահայտել թեկնածուին մրցանակը ստանալուց 50 տարի հետո: Երբ խորհրդարանում Աբեին հարցրեցին, թե արդյոք հաղորդումը հավաստի է, նա պատասխանեց. «Ես չեմ ասում, թե դա ճիշտ չէ»:
2018 թ. հունիսին երկու նորվեգացի օրենսդիրներ արդեն առաջադրել էին Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Հետաքրքիր է, որ 2018 թ. փետրվարին, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարեց, որ նախագահ Թրամփի համար Խաղաղության Նոբելյան մրցանակի երկու առաջադրումները կեղծ են: Բացի այդ, անցյալ տարի Կոնգրեսի 18 հանրապետական ​​անդամներ համատեղ նամակ էին ուղարկել Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովին՝ առաջադրելով Թրամփի թեկնածությունը 2019 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:
Ճապոնիայի վարչապետի կողմից Թրամփի առաջադրումը խոշոր քաղաքական իրարանցում առաջացրեց ներքին ընդդիմության առաջնորդների շրջանակում, որոնք բողոքում էին Շինձո Աբեի գործողության դեմ: Ճապոնիայի Սահմանադրական ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող օրենսդիր Ջունյա Օգավան քննադատեց նախագահ Թրամփի՝ Փարիզի կլիմայի պայմանագրից և Իրանի հետ միջուկային համաձայնագրից հեռացումը, նրա որոշումը դադարեցնելու միջին հեռավորության միջուկային հրթիռների պայմանագիրը և Իսրայելում նրա կողմից ամերիկյան դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ: Այս գործողությունները, ասաց Օգավան, «անհնարին են դարձնում նրա առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի, և դա ամոթալի է Ճապոնիայի համար»:
Ճապոնիայի վարչապետի կողմից Թրամփի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման պատճառն այն էր, որ Ճապոնիայի ղեկավարը հասկացել էր՝ շողոքորթությունը լավագույն միջոցն է Թրամփի հետ լավ հարաբերություններ ունենալու համար: Ըստ երևույթին, միասին անցկացրած գոլֆի անհամար խաղերը բավարար չէին եղել: Ճապոնիան երեք խնդրանք ունի նախագահ Թրամփից.
1) Ձգտել Թրափի աջակցությանը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Ճապոնիայի վարչապետի հանդիպման կազմակերպման հարցում՝ «անվերապահ» ապամիջուկայնացման քննարկման համար: Սա կարևոր խնդրանք է Ճապոնիայի համար, քանի որ վերջերս Հյուսիսային Կորեայի հրթիռները ընկել էին Ճապոնիայի տարածքային ջրերում կամ մերձակա շրջաններում կամ անցել էին Ճապոնիայի տարածքի վրայից՝ խուճապի մատնելով բնակչությանը:
2) Համոզել Թրամփին հրաժարվելու իր հաճախակի սպառնալիքներից՝ կիրարկելու ամերիկյան մաքսավճարներ ճապոնական ներմուծվող ապրանքների, հիմնականում՝ ավտոմեքենաների վրա, որը կարող է ազդոցություն ունենալ ճապոնիայի տնտեսության վրա և խոչընդոտել Շինձո Աբեի վերընտրությանը:
3) Ստանալ Թրամփի աջակցությունը 1977-1982 թթ. Հյուսիսային Կորեայի կողմից առևանգված Ճապոնիայի քաղաքացիների վերադարձի շուրջ բանակցություններում:
Այնուամենայնիվ, Շինձո Աբեի կողմից Թրամփի թեկնածության առաջադրումն «անսպասելի էր, հաշվի առնելով Թրամփի հարձակողական՝ «Ամենից առաջ Ամերիկան» արտաքին քաղաքականությունը և արհամարհական վերաբերմունքը բազմակողմ միջազգային համագործակցության հանդեպ: Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ բանակցությունների տապալումից հետո... Նոբելյան hոժարումը թվում էր ամբողջովին անտեղի», գրում է «Վաշինգտոն փոստը»:
Մինչ Ճապոնիայի վարչապետը կարող է ծանրակշիռ պատճառներ ունենալ նախագահ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար, Նոբելյան հանձնաժողովն ավելի լավ պատճառներ ունի հրաժարվել դիմումից՝ իր հեղինակավոր մրցանակը չանարգելու համար, այն հանձնելով նման շառլատանի, ստախոսի և խաբեբայի՝ թե ֆինանսապես, թե բարոյապես: Նա վիրավորել է այլ ռասաների և կրոնների, վատ վերաբերվել փոքրամասնությունների և ներգաղթյալների հետ և հրաժարվել է պահպանել ԱՄՆ օրենքներն ու միջազգային պայմանագրերը:
Այն դեպքում, եթե ոմանք կարծում են, թե իմ հակառակությունը Թրամփի առաջադրմանը կողմնակալություն է, պետք է հիշեցնեմ, որ երբ նախագահ Բարաք Օբաման 2009 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացավ «արտասահմանյան դիվանագիտության և մարդկանց միջև փոխգործակցության ամրապնդման արտասովոր ջանքերի համար», ես խմբագրական գրեցի, արտահայտելով իմ ընդդիմությունը նրա պարգևին: Խաղաղության Նոբելյան մրցանակը Օբամային շնորհվել էր նրա նախագահության առաջին տարվա ընթացքում, ինչը շատ շուտ էր նրա նվաճումների մասին դատելու համար: Թրամփը քննադատել էր Օբամային Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար, և ոմանք ասում էին, որ նա ցանկանում է նույն պարգևը, ինչ ստացել է Օբաման, քանի որ խանդում էր նրան: Թրամփն ասել էր. «Նրանք այն հանձնեցին Օբամային, իսկ նա նույնիսկ չգիտեր, թե ինչի համար է այն ստացել: Նա մոտ 15 վայրկյան այնտեղ էր և ստացավ Նոբելյան մրցանակը»: Բացի Օբամայից, ԱՄՆ երեք այլ նախագահներ՝ Թեոդոր Ռուզվելտը, Վուդրո Վիլսոնը և Ջիմի Քարթերը արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Թրամփի դեպքում, նա արդեն երկու տարի ծառայել է որպես նախագահ, և պարզ է, որ արժանի չէ որևէ մրցանակի, էլ չասած Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին: Իրականում նա նույնիսկ արժանի չէ Միացյալ Նահանգների նախագահ լինելուն: Յուրաքանչյուր անցնող օրվա հետ, ինքնահռչակ «չափազանց կայուն հանճարի»գործողություններն ու հայտարարություններն ավելի են թշնամացնում բազմաթիվ մարդկանց, ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ինչպես լորդ Աքթոնն է խորիմաստ գրել. «Իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես»:
Զարմանալի չէ, որ նախագահը շարունակել է իր հակասական վարքագիծը՝ մի շարք թվիթներ ուղարկելով Ճապոնիայում գտնվելու առաջին իսկ օրվա առավոտյան: Իր թվիթներից մեկում նա երեք սխալ կամ անճշտություն է թույլ տվել.
1) Նա համաձայնել է Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընի հետ, որ Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածու Ջո Բայդենը «ցածր IQ ունեցող անձնավորություն» է՝ խախտելով ներքին տարաձայնությունների մասին արտերկրում չխոսելու հին սկզբունքը.
2) Նա Բայդենի անունը սխալմամբ գրել էր «Բիդան».
3) Նա հակասել է իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Ճապոնիայի վարչապետի հայտարարությանը, որ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռների արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում են:
Վերջապես, նախագահ Թրամփը խոստովանել է, որ նա հավանաբար երբեք չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ: Առաջին անգամ ես համաձայն եմ նրա հետ...
Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search