Artsakhpress

Ռազմական

Դավիթ Տոնոյանն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը սևեռել է վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա

Հ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 27-ին ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին:

Դավիթ Տոնոյանն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը սևեռել է վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա

Դավիթ Տոնոյանն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը սևեռել է վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է 2018թ. հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության միջև հաստատված օպերատիվ կապի նշանակությունը` վերստին շեշտելով նմանատիպ հաղորդակցության գործարկման անհրաժեշտությունը մի կողմից՝ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և մյուս կողմից՝ հակամարտող կողմերի ռազմական ղեկավարության միջև:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, մայիսին անցկացված լայնածաված զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ: Նշել է, որ չնայած այս բացասական միտումներին, Հայաստանը շարունակում է կողմակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը, միջադեպերի կանխարգելմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ բոլոր տեսակի սադրանքները բացառելու նպատակով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելացրել է նաև, որ ՀՀ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում հակառակ կողմի ցանկացած տեղաշարժ՝ իրենց առաջնահերթ առաքելությունը համարելով ռազմավարական և մարտավարական մակարդակներում ռազմական բալանսի պահպանման միջոցով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ պայմանների ապահովումը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search