Artsakhpress

Միջազգային

Վրաստանում բողոքի զանգվածային ակցիա Է անցկացվում հանքագործների Չիատուրա քաղաքում

Վրաստանի Չիատուրա քաղաքում (Իմերեթի տարածաշրջան) անցկացվում Է տեղի բնակիչների բողոքի զանգվածային ակցիա, որոնք փողոցներ են դուրս եկել ի նշան գործադուլավոր հանքագործների հետ համերաշխության:

Վրաստանում բողոքի զանգվածային ակցիա Է անցկացվում հանքագործների Չիատուրա քաղաքում

Վրաստանում բողոքի զանգվածային ակցիա Է անցկացվում հանքագործների Չիատուրա քաղաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՉիատուրայում գործադուլը մայիսի 15-ին սկսել են 150 հանքագործներ, աստիճանաբար դրան միացել են մարգանեցի հանքերի բոլոր աշխատողները՝ մոտավորապես 3 հազար մարդ: Նրանց մի մասը վրաններ Է խփել արդյունաբերական քաղաքի կենտրոնում, շրջանային խորհրդի՝ սակրեբուլոյի դիմաց, եւ հացադուլ սկսել: Դեռ ավելին, առանձին հանքագործներ կարել են իրենց բերանները: Գործադուլը համընդհանուր զանգվածային ելույթների Է վերաճել այն բանից հետո, երբ գործադուլավոր հանքագործները չեն կարողացել համաձայնության գալ գործատուի՝ Georgian Manganese-ի ընկերության հետ: Չիատուրայում դադարեցվել են ուսումնական պարապմունքները, չի աշխատում Է խանութների մի մասը: Փողոցներ են դուրս եկել հասարակ քաղաքացիները՝ երեխաների հետ միասին:
Նրանք լիակատար աջակցություն են հայտնում հանքագործներին եւ պահանջում Georgian Manganese ամերիկյան ընկերության վտարում Չիատուրայից: Հանքագործների պահանջները բաղկացած են չորս կետից. հանքերը շահագործող Georgian Manganese ընկերությունում աշխատանքի տեղավորվածների աշխատավարձի բարձրացում 50 տոկոսով, աշխատողների եւ նրանց ընտանիքների համար ապահովագրական փաթեթի բարելավում, բոլոր ակտիվիստների պաշտպանություն գործադուլի ժամանակաշրջանում եւ դրանից հետո, հրաժարում նրանց վրա ճնշում գործադրելուց եւ գործադուլի նրանց օրինական իրավունքի ճանաչում, քաղաքում խոշորատոննաժ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկության արգելում: Georgian Manganese-ի բոլոր ձեռնարկություններում աշխատանքը կանգ Է առել: Դրանք ներառում են ինը հանք, մի քանի ֆաբրիկա, գործարաններ եւ ավտոպարկը: Georgian Manganese-ի ներկայացուցիչն ասել Է, որ ընկերությունը պատրաստ Է կատարել հանքագործների պահանջները եւ փուլ առ փուլ աշխատավարձն ավելացնել 50 տոկոսով, բայց եթե gրանք վերսկսեն աշխատանքը: Հանքագործները չեն հավատացել դրան եւ շարունակել են գործադուլը, հաղորդել Է Sputnik-ը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search