Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել Է, որ Անկարան զորակազմ Է ուղարկել Ռուսաստան Ս-400 զենթահրթիռային համակարգերի շահագործման ուսուցում անցնելու համար:
Թուրք զինվորականները Ռուսաստանում ձեռնամուխ են եղել Ս-400 համակարգերի շահագործման ուսուցմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք մեր մասնագետներին ուղարկել ենք Ռուսաստան Ս-400 համակարգերի շահագործման ուսուցում անցնելու, ուսուցումն սկսվում Է այսօրվանից եւ կշարունակվի մի քանի ամիս»,- նշել Է ռազմական գերատեսչության ղեկավարը, որի խոսքը մեջբերել Է Milliyet թերթը: Մինչդեռ, ինչպես հայտնել Է CNBC-ն՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, ԱՄՆ-ը պահանջում Է, որ Թուրքիան երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) գնումից: Վաշինգտոնը պնդում Է, որ Մոսկվայի հետ գործարքը Անկարան չեղյալ հայտարարի մինչեւ հունիսի առաջին շաբաթվա վերջը: Ս-400-ի փոխարեն Թուրքիան պետք Է ամերիկյան «Պետրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ գնի: Եթե Թուրքիայի իշխանությունները հրաժարվեն դա անել, երկիրն ստիպված կլինի դուրս գալ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից: Թուրքիան չի ստանա արդեն պատվիրված 100 ինքնաթիռները եւ կարող Է ենթարկվել պատժամիջոցների ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից: Պետդեպարտամենտում CNBC-ի աղբյուրը հավաստել Է, որ դա ԱՄՆ-ի վերջնական պահանջն Է: Եթե Թուրքիան այն չկատարի, երկրին բացասական լուրջ հետեւանքներ են սպասում: Գերատեսչությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք Է գնեն ռազմական տեխնիկա, որը համատեղելի Է դաշինքի մյուս համակարգերի հետ, իսկ ռուսական Ս-400-ները չեն համապատասխանում այդ ստանդարտներին: