Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկնակի նվազեցրել է ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքատեսակի համար մաքսատուրքերը:
Թուրքիան կրկնակի նվազեցրել է ամերիկյան ապրանքների համար ներկրման մաքսատուրքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է tert.am-ը, պաշտոնյան այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Անկարան սա արել է Միացյալ Նահանգների՝ թուրքական պողպատի ներկրման մաքսատուրքերը կրկնակի կրճատելու որոշմանն ի պատասխան:
Թուրքիայի առևտրի նախարարը նշել է, որ իշխանությունների որոշման արդյունքում ամերիկյան արտադրության 22 ապրանքատեսակի ներկրման մաքսատուրքերը 521,2 մլն-ից նվազեցվել են 260,6 մլն դոլարի: