Artsakhpress

Մշակույթ

«Ժամանակակից արվեստագետների նվիրատվությունը Արցախին» ծրագրով Արցախ կայցելեն անվանի գեղանկարիչներ

Մայիսի 17-ին՝ ժամը 18:00-ին, Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում «ԱՐՏ PR» ընկերության նախաձեռնությամբ իրականացվող «Ժամանակակից արվեստագետների նվիրատվությունը Արցախին» նախագծի շրջանակներում Հայաստանի 25 ժամանակակից արվեստագետներ իրենց գեղանկարչական աշխատանքներն են նվիրելու Արցախին:

«Ժամանակակից արվեստագետների նվիրատվությունը Արցախին» ծրագրով Արցախ կայցելեն անվանի գեղանկարիչներ

«Ժամանակակից արվեստագետների նվիրատվությունը Արցախին» ծրագրով Արցախ կայցելեն անվանի գեղանկարիչներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԱՐՏ PR» ընկերության հիմնադիր-տնօրեն Գայանե Դավթյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում արվեստագետների համար նախատեսված է երկօրյա այց` Արցախ, որտեղ կլինեն հանդիպումներ տեղի արվեստագետների հետ, ճանաչողական այցեր պատմամշակութային վայրեր:
«Նախագիծն իրականացվում է ի նշան բարեկամության և երկու հայկական պետությունների միչև միջմշակութային կապերի զարգացման: Շնորհակալություն ենք հայտնում մասնակից բոլոր արվետագետներին` ծրագրին միանալու համար, ինչպես նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը` գործընկերության համար: Արցախի արվեստասերների համար մուտքն ազատ է»,- նշել է Գ. Դավթյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search