Artsakhpress

Հասարակական

Մեծ Թաղեր գյուղում առաջնահերթ լուծման մի շարք խնդիրներ կան. համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքում առաջնահերթ լուծման մի շարք խնդիրներ կան՝ գյուղամիջյան ճանապարհների, համայնքի լուսավորվածության ցանցի բացակայության, ոռոգման ջրի և այլն:

Մեծ Թաղեր գյուղում առաջնահերթ լուծման մի շարք խնդիրներ կան. համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Մեծ  Թաղեր  գյուղում  առաջնահերթ    լուծման    մի  շարք  խնդիրներ կան. համայնքի  ղեկավարի  պաշտոնակատար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում  ասել  է   Հադրութի  շրջանի  Մեծ  Թաղեր  համայնքի   ղեկավարի   ժամանակավոր  պաշտոնակատար  Անդրեյ  Ալթունյանը:
Նրա  խոսքով՝  գյուղն  ունի    դպրոց,  որտեղ  հաճախում  է   236  աշակերտ: Դպրոցը   հին  է, և վերանորոգման  կարիք  ունի:Մանկապարտեզ  հաճախողների  թիվը 66  է:  Համայնքն  ապահովված  է    բուժկետով, որտեղ  աշխատում  են  Երևանից   հրավիրված    տեղամասային  բժիշկներ:
«ԱՀ   պետական  բյուջեի  միջոցներով  վերանորոգվում  է գյուղի  ակումբը. առաջին  փուլով   փոխվել  է շենքի տանիքը, երկրորդով  իրականացվում  է  ներքին ու արտաքին  հարդարման   աշխատանքներ, որոնք  ավարտելուց  հետո    տեղի  կունենա բացման արարողություն: Ունենք   նաև   200 տեղանոց    հանդիսությունների  սրահ. այն   ևս   վերանորոգման  կարիք  ունի: Գյուղը  գազաֆիկացված  է, ունենք շուրջօրյա  ջրամատակարարում: Սկսած 2015  թվականից համայնքում   իրականացվում   են   գյուղամիջյան  Ճանապարների սալապատման  ծրագիր:
Համայնքում   մինչ  այժմ   կատարվել  է  ավելի  քան  30%  սալապատման  աշխատանքներ: Շաբաթական երեք  անգամ գյուղի  բնակիչներն  օգտվում  են  Ստեփանակերտ-Մեծ Թաղեր  երթուղուց»,-ավելացրել  է  համյանքի  ղեկավարը:
Ըստ   նրա՝    տարեկան գյուղում գրանցվում    է  20-40  ծնունդ:  2018  թվականին  Մեծ  Թաղերն  ունեցել  է 25   ծնունդ, իսկ  2019  թվականի  հունվար-ապրիլ   ամիսների  ընթացքում՝  7:
Ա.  Ալթունյանը   նաև ասել  է, որ   Մեծ  Թաղերում  ապրում են  բազմազավակ   ընտանիքներ,  որոնցից   6-ը պետության   կողմից պետք  է  նոր   բնակարան  ստանա: 2018  թվականին  գյուղում  մեկ  բազմազավակ  ընտանիքի   համար   կառուցվել է բնակարան,  իսկ  2019  թվականի մայիսի 10-ին՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում համայնքի բնակիչ, Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված Նարեկ Ավետիսյանի մեկ  սենյականոց  անհարմարավետ  բնակարանը վերափոխել   են   3  սենյականոցի, ինչպես  նաև   ապահովել    անհրաժեշտ   բոլոր   կենցաղային  պայմաններով:
 
Խոսելով   համայնքի բնակիչների  հիմնական   զբաղմունքի  մասին՝   մեր զրուցակիցը  տեղեկացրել է, որ    նրանք   հիմնականում   զբաղվում  են   գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծյությամբ: Ի  դեպ,  համագյուղացի   ռուսաստանաբնակ   բարերար  Պավել   Քալաշյանն  այս  տարի    գյուղում    հիմնել  է  40  հա   խաղողի   այգի՝   բնակչության  մի  մասին    ապահովելով  աշխատանքով:
«Խոշոր  անասունների   գլխաքնակը  գյուղում    կազմում  է  445, իսկ  մանրը՝  ավելի  քան  2000, կա  նաև  ավելի  քան  1000  գլուխ   խոզ և  3050  թև   թռչուն, որոնք    հանդիսանում  են   բնակչության հիմնական  եկամտի  աղբյուր: Գյուղում  կատարվել է    120    հա  գարնանացան  աշխատանքներ. հիմնականում    մշակվում  են   ցորեն,  գարի,  քիչ    քանակությամբ   եգիպտացորեն,  արևածաղիկ, ոլոռ, ոսպ և    տարբեր  կերակուլտուրաներ: Գյուղատնտեսությամբ  զբաղվող  հողօգտագործողները  օգտվում  են  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարության  կողմից   պարարտանյութերի,  անհատույց  սերմերի,  արտոնյալ  վարկերի,  ինչպես  նաև  դիզվառելիքի  սուբսիդավորման   տրամադրման տարբեր  ծրագրերից»,-մասնավորապես  ասել  է    Ա.  Ալթունյանը: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search