ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել իր այցը Մոսկվա:
Պոմպեոն չեղարկել է Մոսկվա այցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պոմպեոն չի ժամանի Մոսկվա այսօր՝ մայիսի 13-ին:
Սակայն նա մայիսի 14-ին կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, փոխանցում է Panorama.am-ը:
Պոմպեոյի այցը պետք է լիներ մայիսի 12-ից մինչև մայիսի 14-ը: Մասնավորապես, մայիսի 13-ին Պետդեպի ղեկավարը նախատեսում էր Մոսկվայում հանդիպել ամերիկյան դեսպանության անձնակազմի, բիզնես էլիտայի ու ուսանողների հետ:
Բացի այդ, նա բանակցություններ պետք է վարեր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Պետդեպարտամենտի ղեկավարը մտադիր էր հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: