Artsakhpress

Հասարակական

ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել քրեակատարողական վարչությունում և մշտադիտարկման կենթարկի հարկադիր պահման վայրերում մարդու իրավունքների պաշտպանվածությունը

2018 թ.-ի ընթացքում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի աշխատակիցների այցերը հարկադիր պահման վայրեր կրել են պարբերական բնույթ:

ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել քրեակատարողական վարչությունում և մշտադիտարկման կենթարկի հարկադիր պահման վայրերում մարդու իրավունքների պաշտպանվածությունը

ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել քրեակատարողական վարչությունում և մշտադիտարկման կենթարկի հարկադիր պահման վայրերում մարդու իրավունքների պաշտպանվածությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ավելացրել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովումը իրականացվել է ինչպես անհատական դիմումների կապակցությամբ քննարկման ընթացակարգ նախաձեռնելու, այնպես էլ ազատությունից զրկված անձանց պահման պայմանները դիտարկելու, վերջիններիս և հաստատության աշխատակիցների հետ առանձնազրույցներ ունենալու ընթացքում անմիջականորեն ընկալված փաստերին պատշաճ արձագանքելու միջոցով:
«2018թ.-ի ընթացքում ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում գտնվող անձանցից ստացված դիմումներն առնչվել են ազատությունից զրկված անձանց բուժօգնության տրամադրման, ազգականների հետ տեսակցության կազմակերպման, այլ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխման, ինչպես նաև վաղաժամկետ ազատման հետ կապված հարցերին: Հաշվետու տարում Աշխատակազմ է մուտքագրվել վատ վերաբերմունքի և դատապարտյալի ինքնավնասման վերաբերյալ մեկական դիմում: Բարձրացված հարցերի մի մասն աշխատանքային կարգով քննարկվել է քրեակատարողական վարչության ղեկավարության հետ և լուծում ստացել: Պետք է նշել, որ քրեակատարողական վարչությունում արձանագրվել է գերբնակեցման և ազատազրկված անձանց խցերում անհավասարաչափ բաշխման, ինչպես նաև դատապարտյալների, ձերբակալված և կալանավորված անձանց տեսանելիության և խցերի լուսավորվածության սահմանափակման դեպքեր»,- մանրամասնել է Ա. Բեգլարյանը:
Պաշտպանը շեշտադրում է, որ քննչական մեկուսարանում ձերբակալված և կալանավորված անձանց՝ քննիչների ու պաշտպանների հետ հանդիպումները պետք է կազմակերպվեն առանց տեխնիկական խոչընդոտների: Բացի դրանից, պաշտպանների հետ տեսակցությունը տվյալ սենյակում տեղի է ունենում դուռը բաց վիճակում, որը չի համապատասխանում բնագավառը կարգավորող ակտերի պահանջներին:
«Ողջունելով քրեակատարողական հիմնարկում հեռախոսային կապի առկայությունը, արձանագրում ենք նաև, որ քննչական մեկուսարանում նման հնարավորությունը բացակայում է, ինչպես նաև ոլորտի պատասխանատուների ուշադրությունն ենք հրավիրում ազատազրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ նամակագրություն վարելու, տեսակցություններ ունենալու, հեռախոսակապից օգտվելու, գրականությունից, հնարավոր լրատվամիջոցներից օգտվելու և Պաշտպանին դիմելու իրավունքների իրացման վրա: Ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման հետ կապված խնդիրների մի մասն առընչվում է տեսակցությունների տրամադրման ընթացակարգերի, ինչպես նաև տեսակցությունների համար նախատեսված սենյակների ու դրանց պայմանների հետ: Մասնավորապես, հիմնական խնդիրներից են տեսակցության համար նախատեսված սենյակների զբաղվածությունը և տեսակցության սենյակում միջնապակու առկայությունը։ Կարևորելով ազատազրկված անձանց ուղղման համար մեծ նշանակություն ունեցող, ընտանիքի անդամների հետ անմիջական՝ առանց արհեստական խոչընդոտների շփման դերը՝ առաջարկում ենք ազատազրկված անձանց անմիջական շփման հնարավորություն ընձեռել մերձավոր ազգականների հետ: Վերը նշված իրավունքների պատշաճ ապահովումն ու իրացումը բխում են Արցախի Հանրապետության կողմից ընդունված միջազգային պայմանագրերից (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա) և ԱՀ Սահմանադրությունից»,- ավելացրել է Ա. Բեգլարյանը:
Նա նշել է նաև, որ անհրաժեշտ է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան Արցախի Հանրապետության կողմից ընդունել, քանի որ այն հնարավորություն կտա պետությանը բարեփոխել համակարգը միջազգային խրախուսելի չափանիշներին համապատասխան, իսկ Պաշտպանին հնարավորություն կտա առավել համապարփակ գործունեություն իրականացնել այս ոլորտում:
Ա. Բեգլարյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է մոնիթորինգային այցերի միջոցով ուսումնասիրել նաև ԱՀ առողջապահության նախարարության հոգեթմրաբանական դիսպանսերում պահվող անձանց իրավունքների պաշտպանվածության վիճակը, ոլորտում առկա խնդիրները՝ հանդես գալով վերհանված խնդիրները կարգավորելուն ուղղված համապատասխան առաջարկներով ու նախաձեռնություններով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search