Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 24-ին, վաղ առավոտից հարյուրավոր մարդիկ շարժվել են դեպի Ստեփանակերտում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված «Զանգակատուն» հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին:

Ստեփանակերտում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ)

Ստեփանակերտում   հարգել  են  Հայոց  ցեղասպանության   զոհերի   հիշատակը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ «Զանգակատուն» հուշակոթող  են  այցելել  նաև  ԱՀ  նախագահ   Բակո  Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  պետնախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը,  պետական   այրեր, հյուրեր  և  այլք:
Նրանք  ծաղիկներ  և   ծաղկեպսակ  են   խոնարհել  1915  թվականին   իրականացված   ոճրագործության անմեղ զոհերի  հիշատակին:
Որից  հետո  Արցախի  թեմի   առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանի  հանդիսապետությամբ   և    հոգևոր  դասի   մասնակցությամբ  հուշակոթողի  մոտ   կատարվել է  սուրբ  նահատակների  ոգեկոչման  կարգ:
Արցախի  թեմի առաջնորդն   իր  խոսքում  ասել է,  որ   1988  թվականին, երբ  ոտքի   ելավ   հայ  ժողովուրդը, ստեղծեց  Հայոց  կանոնավար  բանակ, իսկապես  կասեցվեց   նոր  ցեղասպանությունները, որի  փորձերն  արվել  են  Բաքվում, Սումգայիթում, Մինգիչավուրում, Մարաղայում, Թալիշում  և  այլուր:
«Ուժով  է  պետք   պաշտպանել  կյանքը,  զենքով  է   պետք   պաշտպանել  հայրենիքն  ու  հավատքը, պատիվը, ազատությունն  ու  ինքնությունը: Մենք  ապրում  ենք  անտարբեր մարդկանց  մեջ, որոնք,իրենց սեփական  շահերից  ելնելով,  ոտնակոխ  են  անում  բարոյականը, ազնիվն  ու  արդարը, որի  համար  պայքարում  է  արցախցին: Ունենալով դառը  փորձ՝ այսօր   այստեղ  ենք  խնկարկելու նրանց  հիշատակը: Այստեղ  ենք նաև, որպես պահանջատեր:    Աշխարհը  պետք  է  դատապարտի   Հայոց  Ցեղասպանությունը, որի  համար  մենք  պետք  է   շարունակենք  պայքարել»,-մասնավորապես  ասել է   Արցախի  թեմի   առաջնորդը:
«Զանգակատուն»  հուշակոթողի ճարտարապետ Վլադիմիր  Սարգսյանը, ով  ևս  եկել  էր  իր  հարգանքի  տուրքը   մատուցելու  անմեղ  զոհերի  հիշատակին, մեզ  հետ  զրույցում  ասել է, որ  նման  հուշակոթողի    կառուցման  գաղափարն  առաջացել է  Պարույր  Սևակի  «Անլռելի  Զանգակատուն»  պոեմի  ներշնչանքից:
«Առաջարկվել   են  տարբեր   էսքիզային  նախագծեր, որոնց  արդյունքում  ընտրվել  է   հենց  այս   հուշակոթողի  տարբերակը: Այն   ունի  16  մ բարձրություն: Հուշակոթողի   վերևում  տեղադրված  է   2,5  մ  բարձրությամբ   խաչ: Զանգակատան  հիմքում կան Դեր Զորից բերված մասունքներ, որոնք   ապակեպատ  են: Երբ միջազգային  հանրություննը  վերջնական  կընդունի 1915  թվականին   հայերի   նկատմամբ   կատարված  պատմական  իրողությունը, այդ  ժամանակ   ապակին  կհանվի  և այդ  մասունքները  հողին  կհաձնվեն»,-նշել է  ճարտարապետը՝  հավելելով, որ  այն   կառուցվել  է  2015  թվականին՝  ի  հիշատակ  Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին:
Սգո  արարողությանը մի  խումբ   երիտասարդներ  հանդես են եկել պաստառներով, որոնցով  դատապարտել են Հայոց ցեղասպանությունը և կոչ  արել աշխարհին՝  ճանաչել  Մեծ  եղեռնը:
Նշենք, որ  Հայոց  ցեղասպանության  104-րդ  տարելիցին  նվիրված՝  միջոցառումներ  են կազմակերպվել  նաև  Արցախի  բոլոր   շրջաններում: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search