Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Զավեն Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացումը

Այսօր՝ ապրիլի 23-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, հայտնի լուսանկարիչ Զավեն Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացումը:

Ստեփանակերտում կայացել է Զավեն Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացումը

Ստեփանակերտում կայացել է Զավեն Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորել է լուսանկարչին՝ նշելով, որ Զ. Սարգսյանի կողմից դեռևս 2013 թ.-ին Շուշիում տեղի է ունեցել նմանատիպ մի ցուցահանդես՝ նվիրված Արևմտյան Հայաստանին:
«Այսօր մենք տեսնում ենք բազմազանություն: Լուսանկարներում կան ականավոր դեմքեր, ներկայացված է մեր կորուսյալ հայրենիքը, կան նաև լուսանկարներ Հին Ջուղայից և Արցախից: Ընդհանրապես, պետք է նշել, որ Ստեփանակերտի պատկերասրահը ոչ միայն լուսանկարչական ցուցահանդեսներ է կազմակերպում, այլ նաև մշակութային բազմազանություն է ապահովում, և սա մեր քաղաքականության հիմնական բաղադրիչներից է»,- ասել է Լ. Հովհաննիսյանը:
Որպես լուսանկարիչ՝ Զ. Սարգսյանը սկսել է տպագրվել դեռևս 1974 թ.-ից: Պատկերազարդել է մի շարք գրքեր: Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կիպրոսում, ՌԴ-ում, Բուլղարիայում, Հունաստանում և այլուր ունեցել է ցուցահանդեսներ:
Իր խոսքում լուսանկարիչն ասել է, որ մեծ պատիվ է հայրենիքում ներկայացնել լուսանկարչական ցուցահանդես, որը երկար տարիների կատարած աշխատանք է:
«Այսօր յուրաքանչյուրը լուսանկարում է հուշարձաններ, անվանի մարդկանց՝ մեր երկրի համար ստեղծելով կարևոր հարստություն: Լուսանկարչությունը պատմություն է, և մեկ լուսանկարը տալիս է ավելի շատ տեղեկատվություն, քան որևէ այլ պատկեր: Մենք պետք է ցույց տանք մեր հուշարձանները, պետք է խոսենք այդ մասին, տեղեկացնենք աշխարհին: Հուսով եմ` հանրության համար հաճելի կլինի դիտել լուսանկարները, և սա լավ հիմք կլինի հետագայում նման նախագծեր ներկայացնելու համար»,- նշել է Զ. Սարգսյանը:
Ցուցահանդեսին ներկա էին Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նշենք, որ հանրության համար ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 6-ը:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search