Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային այդ երկրում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: