Artsakhpress

Քաղաքական

Արցախի արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը:

Արցախի արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին Մայիլյանն ասաց մարտի 13-ին՝ Լայչակի հետ հանդիպումից հետո:
«Ընդգծել ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների՝ Դուշանբեում կայացած հանդիպումից հետո, զոհերի դեպքեր չկան առաջնագծում: Բայց մենք նաև պետք է իրագործենք այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում: Դրանց կյանքի կոչելն ավելի շատ անվտանգություն կբերի տարածաշրջանին»,- ասաց Մայիլյանը:
ԱԳ նախարարը նշեց, որ Լայչակի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԼՂ հակամարտության կարգավորման մասին վերջին հայտարարությունը չեն քննարկել:
«Կոնկրետ հայտարարությունը չենք քննարկել, բայց քանի որ այդ հայտարարության մեջ կան տարբեր մեսիջներ, տարբեր տարրեր, մենք անդրադարձել ենք դրանց: Մեր խոսակցության մեջ այդ հայտարարությանը որևէ գնահատական չի տրվել»,- նշեց նախարարը:
Մասիս Մայիլյանը նշեց, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը տարածքային խնդիր չէ, ինչպես Ադրբեջանն է փորձում ներկայացնել:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

ԱրՊՀ-ի թիմը մասնակցել է ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին. թիմի անդամներին դահլիճից դուրս են հրավիրել

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Մահացել է Ադրբեջանի բանակի կապիտան

Search