Artsakhpress

Քաղաքական

Արմեն Սարգսյանը Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ գործունեությունը՝ որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնական կառույցի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Արմեն Սարգսյանը Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ գործունեությունը՝ որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնական կառույցի

Արմեն Սարգսյանը Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ գործունեությունը՝ որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնական կառույցի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ գործունեությունը և դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույց, այլ նաև որպես երկխոսության, վստահության և համագործակցության միջոցով համապարփակ անվտանգությունն առաջ մղող հարթակ:

Նշելով, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարևոր տեղ ունի ԵԱՀԿ օրակարգում՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ այստեղ են՝ ճշտելու, թե ինչպես կարող են լավագույնս աջակցել Հայաստանին ստանձնած հանձնառությունների իրականացման, խաղաղության հաստատման գործընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության առնչությամբ:
Հանրապետության նախագահը և ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացման, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև կազմակերպությունում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Սլովակիայի երկկողմ հարաբերություններին, նշել, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում համագործակցության լայն օրակարգ և կարևորել ակտիվ աշխատանքն առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search