Artsakhpress

Հարցազրույց

Կարծում եմ՝ գաղափարը կենսական և շահեկան է. Հայկ Սարգսյանը` Արայիկ Հարությունյանի հոդվածի մասին

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հանդես ենք եկել դասախոսություններով և որոշակի կոնսուլտացիաներ ենք անցկացնում պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների ու մագիստրանտների հետ տնտեսագիտության և տեխնոլոգիաների համակցության հարցերի շուրջ, քանի որ այսօր տնտեսագիտությունը փոխել է իր ամբողջ բովանդակությունը այն առումով, որ դասական, ավանդական մեթոդները մղվում են երկրորդ պլան այն խնդիրների համեմատ, որոնք արդիական են:

Կարծում եմ՝ գաղափարը կենսական և շահեկան է. Հայկ Սարգսյանը` Արայիկ Հարությունյանի հոդվածի մասին

Կարծում եմ՝ գաղափարը կենսական և շահեկան է. Հայկ Սարգսյանը` Արայիկ Հարությունյանի հոդվածի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, ՀՀ հանրային խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը և ավելացրել, որ բուհի հետ ձևավորված է համագործակցության բավարար մակարդակ:
- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ հարցեր են շոշափվել աշխատանքային այցի ընթացքում:
- Եթե նախկինում մենք քիչ գաղափար ունեինք տնտեսագիտության այն բնագավառների մասին, որոնք վերաբերում են ինստիտուցիոնալիզմին՝ որպես կառավարման շատ կարևոր օղակի, ապա այսօր այն դարձել է այնքան առաջնային, որ կարողանում ենք մեր հրապարակումներով դուրս գալ միջազգային ասպարեզ: Կարծում եմ՝ սա շատ շահեկան է լինելու տնտեսությունում կառավարման արդյունավետ մեթոդներ գործադրելու առումով: Այդ աշխատանքների շնորհիվ կարողացանք ունենալ մեթոդիկա, որը հնարավոր է դարձնում ախտորոշել ու կառավարել սահմանադրական դեֆիցիտը և երկրում ապահովել սահմանադրականության հնարավորինս բարձր մակարդակ: Պետք է կարողանանք, իսկապես, լուրջ ձեռքբերումներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործադրման, քաղաքական համակարգերի կայացման և, ընդհանրապես, մեր կյանքը պայմանավորող բոլոր ասպեկտների ներառման ոլորտներում: Խնդիրների այս շրջանակը գիտական հետազոտությունների առարկա է, որը փորձում ենք ներդնել նաև կրթական համակարգում:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա նշեմ, որ այս խնդիրների հետ ծանոթացնում ենք մեր գործընկերներին: Այցի ընթացքում կարողանում ենք ունենալ նաև գիտագործնական հանդիպումներ:
- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ կարծիք ունեք Արցախի կառավարության գործունեության, հատկապես վերջին տասնամյակում ունեցած ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ:
- Նկատենք, որ շատ տպավորիչ է այդ ժամանակահատվածում Արցախի կառավարության կողմից արձանագրած տնտեսական աճը, քանի որ, նախ և առաջ, այն գործադրվել է տնտեսության կառուցվածքային փոփոխությունների առկայության պայմաններում: Եվ եթե փորձում ենք համեմատել հայաստանյան մի ժամանակահատվածի հետ, երբ ունեցել ենք 10 և ավելի տոկոս տնտեսական աճ, կարելի է նկատել, որ այդ աճերը էապես տարբերվել են իրարից:
Արցախի դեպքում մենք ունեցանք դիվերսիֆիկացիոն աճ ներդրումների մուլտիպլիկատիվ էֆեկտով, ենթակառուցվածքների զարգացման զուգորդմամբ, մինչդեռ հայաստանյան տնտեսական աճը բնութագրվում էր շինարարության բումով:
Ձեռքբերումներին զուգահեռ կցանկանայի բարձրաձայնել նաև այն խնդիրների մասին, որոնք առաջացել են, և որոնք տիպիկ չեն միայն Արցախին: Այդ խնդիրները կարելի է դասել երեք խմբի: Առաջինը, թերևս, հարստության պոտենցյալի չգործադրումն է: Այն, ինչ այսօր կա Հայաստանում և Արցախում՝ հողը, ջուրը, մարդկային կապիտալը, դեռևս անթույլատրելի վատնում է: Մենք այսօր հետ ենք մնացել նաև մարդկային կապիտալի գործադրման առումով: Երբ փորձում ենք գտնել կապիտալի գործադրման սինդրոմը, հարկ է ուսումնասիրել այլ երկրներինը: Կարծում եմ՝ կրթությունը՝ որպես գերակա ռազմավարական մարտահրավեր, պետք է մղվի առաջին պլան, քանի որ սերտորեն առնչվում է տնտեսության օպտիմալ կառուցվածք ունենալու հիմնախնդրին: Սա գերխնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է գործադրվեն լավագույն կառավարման ջանքեր այն իմաստով, որ պետք է գիտակրթական համակարգի նկատմամբ վերաբերմունքը էապես փոխվի:
- Անդրադառնանք Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ վերջերս հրապարակած հոդվածին, որով առաջարկ է արվում ՀՀ նոր կառավարությանը մոտեցումները փոխել տնտեսության զարգացման առումով: Ձեր կարծիքով այն ինչքանո՞վ է իրատեսական և հիմնավորված:
- Գաղափարը շատ լավն է, այն կրեատիվ հենք ունի: Այսօր Հայաստանում տարեկան 2.5-3 միլիարդ դոլարի ներդրումներ պետք է ունենանք, որպեսզի ապահովենք ընդլայնված վերարտադրություն և կարողանանք լուծել ենթակառուցվածքների խնդիրները, ինչը տնտեսության համար շարժիչ ազդակ է: Պետք է կարողանանք կառուցվածքային տեղաշարժերի նախադրյալներ ստեղծել: Նույն հարթության մեջ պետք է դիտարկել զբոսաշրջության և գյուղատնտեսության խնդիրները:
Այս առումով, կարծում եմ՝ գաղափարը կենսական և շահեկան է: Միաժամանակ կարևոր է, որ խնամքով վերաբերվենք այն մեխանիզմների մշակմանն ու գործադրմանը, որոնք հնարավորություն կտան այդ գաղափարը կյանքի կոչելու: Այդ ամենի հետ մեկտեղ կարևորում եմ մեր կառավարման համակարգի կատերալագործումը: Շատ դեպքերում մենք լավագույն կառավարման իմիտացիա ենք ստեղծում: Տնտեսագիտության առանցքային հիմնախնդիրներից է օպտիմալ կուտակման նորմայի հիմնախնդիրը:
«Սպառել, թե կուտակել» դիլեմայի օրինակով տնտեսագիտության և՛ միկրոմակարդակում, և՛ մակրոմակարդակում պետք է կարողանանք կայացնել ճշգրիտ որոշումներ: Կարծում եմ՝ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել մասնակցային գործընթացների և, ընդհանրապես, երկրում բաժնետիրացման առումով: Շատ կարևոր հիմնախնդիր է նաև բաշխման արդար հարաբերությունների արմատավորումը: Պետական կառավարման համակարգի էֆեկտիվ ներդրումների ապահովման գերխնդիրը ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրագործումն է լինելու:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Էրդողանը մեկնում է Բաքու

Search