Artsakhpress

Սփյուռք

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել գնահատական տալ Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

ուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հանգամանքի վրա:

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել գնահատական տալ Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել գնահատական տալ Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Ռուսաստանի Դաշնություն Ձեր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում վանդալիզմի հրեշավոր ակտի վրա, որ տեղի է ունենում Ադրբեջանում: 1998-2005թթ Ադրբեջանում՝ նախկինում պատմական Հայաստանի մաս  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, Ջուղա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել գերեզմանոցի նպատակաուղղված ոչնչացում, որտեղ եղել են հազարավոր միջնադարյան հայկական գերեզմանաքար-հուշարձաններ՝ խաչքարեր: 

Հուշարձանների և տեսարժան  վայրերի պահպանության միջազգային խորհրդի, արևմտյան լրատվամիջոցների և հայկական աղբյուրների համաձայն՝ հայկական մշակույթի հնագույն հուշարձանների ոչնչացումը նախաձեռնել են Ադրբեջանի իշխանությունները: Հայկական գերեզմանոցում եղած բոլոր խաչքարերը ոչնչացրել են ռազմական հագուստով մարդիկ՝ շինարարական ծանր տեխնիկայի օգնությամբ: Տապանաքարերի խոշոր բեկորները վերամբարձ կռունկների օգնությամբ դրել են վագոնների մեջ և երկաթուղով տարել են, հավանաբար, հետագայում որպես շինարարական նյութ օգտագործելու նպատակով: Հուշարձանների ավելի փոքր բեկորները բեռնել են բեռնատարների մեջ և թափել Արաքս գետը: Ջուղայի գերեզմանատունը, որը հայկական մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկն էր, վերածվել է հրաձգարանի»,-  ասված է դիմումի մեջ: 
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հավելում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված վանդալիզմի ակտը համաշխարհային հանրության կողմից չի արժանացել խիստ դատապարտման, դրան չեն հետևել որոշիչ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, որը կազմակերպել  է բարբարոսական ցեղասպանությունը հայկական մշակույթի նկատմամբ: «Հայկական խաչքարերը 2010 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում: Այժմ բոլորն են ընդունում, որ հայկական խաչքարերը համաշխարհային արվեստի գլուխգործոց են: Աշխարհի խոշորագույն թանգարանները պատիվ են համարում իրենց հավաքածուներում գոնե մեկ խաչքար ունենալը»,- ասված է դիմումի մեջ: 
Խորհուրդը հիշեցնում է, որ մինչ ոչնչացումը Ջուղայի հայկական գերեզմանատունը միջնադարյան խաչքարերի ամենամեծ գերեզմանոցն է եղել. 20-րդ դարի սկզբում այնտեղ եղել է 6 հազար խաչքար: 20-րդ դարի վերջին դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 3 հազարի: 
«Եվ ահա 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբին ադրբեջանցի վանդալները ավարտին հասցրեցին իրենց կեղտոտ գործը:  Հայկական այդ հուշարձանների երբեմնի գեղեցկության և դրանք կերտած վարպետների տաղանդի մասին են վկայում ընդամենը պահպանված նկարները: Վանդալիզմն ավելի քան ակնհայտ է: Հարգելի տիկին Ազուլե, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների բարբարոսական վերաբերմունքը ներկայիս Ադրբեջանի տարածքում  հայկական մշակույթի և արվեստի հուշարձանների նկատմամբ և Ձեզ կոչ է անում գնահատական տալ  Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը: Նաև խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել, որպեսզի նման երևույթներն ապագայում չկրկնվեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ  ամբողջ աշխարհում, քանի որ յուրաքանչյուր ազգի գլուխգործոցներն անկասկած, ողջ մարդկության ձեռքբերումն են: Ակնկալում ենք Ձեր կառուցողական  պատասխանը»,- նշված է դիմումի մեջ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search