Artsakhpress

Միջազգային

Լուկաշենկոն պատմել է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման մանրամասները

Այսօր հասարակայնության ներկայացուցիչների, փորձագիտական հանրության, բելառուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Սոչիում կայացած Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման մանրամասները:

Լուկաշենկոն պատմել է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման մանրամասները

Լուկաշենկոն պատմել է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման մանրամասները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, փետրվարի 14-ին՝ Ռուսաստան աշխատանքային այցի ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոուխանիի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Միջոցառումը տեղի էր ունեցել թեյախմության ձեւաչափով Սոչիում «Ռուս» առողջարանի տարածքում: Բելառուսի առաջնորդի աշխատանքային այցը Ռուսաստան համընկել էր Սիրիայի հարցով հերթական եռակողմ գագաթնաժողովի անցկացման հետ, որը լավ հնարավորություն էր միջազգային հարցերն ավելի լայն ֆորմատով քննարկելու համար: Առավելեւս Բելառուսն ունի վաղեմի բարեկամական կապեր ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Թուրքիայի եւ Իրանի հետ ինչպես քաղաքականության, այնպես էլ առեւտրա-տնտեսական եւ հումանիտար համագործակցության առումով: Բելառուսն, ունենալով խաղաղապահ հարթակի կարգավիճակ, մշտապես ուներ հստակ դիրքորոշում աշխարհո
Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով՝ նախօրեին այդ հանդիպմանը մասնակցել նրան ընկերաբար առաջարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հումանիտար հարցեր քննարկելու եւ կարծիքներ փոխանակելու համար: Երկրի առաջնորդը սկզբում տարակուսել էր, այնուհետեւ ընդունել առաջարկը, փոխանցում է news.am-ը:
«Հանդիպումը շատ օգտակար էր: Մեկ ժամից ավելի մենք քննարկում էինք բոլոր խնդիրները: Ես լսեցի նրանց տեսակետը, դիրքորոշումը. դա շատ կարեւոր է: Ստացվեց ջերմ զրույց: Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին մեր մասնակցության վերաբերյալ խոսք անգամ չէր գնում»,-հավաստիացրել է նա՝ ընդգծելով, որ, ըստ Սահմանադրության, Բելառուսն իրավունք չունի Զինված Ուժեր ուղարկել երկրի սահմաններից դուրս: Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ընկերական հարաբերություններ ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
«Նա նույնպես միշտ ասում էր եւ այժմ հայտնում է. մենք վերականգնում ենք Սիրիան եւ ցանկանում ենք, որ դուք այնտեղ աշխատեք: Բոլորը ձգտում են այնտեղ: Չնայած մենք չենք պատերազմում՝ Բաշար Ասադը միշտ լավ վերաբերմունք ունի Բելառուսի՝ այնտեղ ներկայացված լինելու նկատմամբ: Իսկ Սիրիայի գործերին խառնվել իրանցիների, ամերիկացիների, թուրքերի եւ ռուսների հետ մեկտեղ ես ցանկություն չունեմ: Անգամ հարցը դիտարկելով ռազմական տեսանկյունից, որ բանակը պետք է վարժվի: Ես վախենում եմ այդ մասին խոսել, եւ բացառվում է, որ առանց ձեզ ես կարող եմ պայմանավորվածություն ձեռք բերել եւ առաջիկայում որոշակի զինուժ ուղարկել: Դրանում որեւէ անհրաժեշտություն չկա»,-հայտարարել է երկրի ղեկավարը: Նրա խոսքերով՝ «սիրիական սինդրոմը», որն անցել է մի քանի հոգու մտքով, հիմքեր չունի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search