Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկի խոսքերով Հայաստանի Հանրապետությունը կարող է ԵՄ ֆինանսական աջակցության ավելացման հույս ունենալ:
Հայաստանը կարող է ԵՄ ֆինանսական աջակցության ավելացման հույս ունենալ. Սվիտալսկի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկը ՀՀ կառավարության ծրագիրն էր, և ես կարծում եմ, որ մենք կավելացնենք ԵՄ ֆինանսական աջակցությունը Հայաստանին: 2019-ին կլինի էական ավելացում այսպես կոչված հովանոցային ֆոնդի շրջանակներում: Սա քաղաքական ազդակ է, որ սա քաղաքական միջոց է, առաջարկվում է այն դեպքում, երբ ճանաչվում է երկրի առաջընթացը քաղաքական գործընթացներում»,- SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: