Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 190 տոննա քաշով 9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ:
Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը հումանիտար օգնության ֆոնդ է ստեղծել Դոնբասի բնակիչների համար, որի նպատակը տարածքի՝ զինված հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելն է: